Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սահմանադրության երրորդ մոդելը

Սահմանադրության երրորդ մոդելը
20.03.2015 | 01:30

Սահմանադրական բարեփոխումների երկու հայեցակարգերը քաղաքական ուժերի քննարկման առարկա են դարձել: Իշխանությունը, իրենց խոսքերով, դեռ չի կողմնորոշվել՝ որն է առավել ընդունելին, ու սպասում է, թե ինչպիսի առաջարկներ կարվեն, արմատական ընդդիմությունն էլ շարունակում է պնդել, որ այս փոփոխությունները միտված են իշխանությունների վերարտադրմանը:
Մեր տեղեկություններով, իրականում կա երրորդ տարբերակը՝ մերժել թե՛ խորհրդարանական, թե՛ կիսանախագահական մոդելներն ու ընդունել գործող Սահմանադրությունը՝ որոշակի բարեփոխումներով: Ահա այս տարբերակի վրա է աշխատում իշխանության ստեղծած իրավաբանների խումբը: Նույն աղբյուրի պնդմամբ, շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները ներկայացնեն հենց այս տարբերակը, ինչը ոչ միայն արմատականների սրտով չէ, այլև ոչիշխանական ուժերից շատերի համար է ընդունելի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ