Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գործարարներն իրենց «դարդն» են պատմել նախագահին

Գործարարներն իրենց «դարդն»  են պատմել նախագահին
24.03.2015 | 00:44

Բյուջեն դատարկ է: Սա է հիմնական պատճառը, որ ՀՀԿ-ն սկսել է սեփական գործարարների հանդեպ ևս տույժ ու տուգանք կիրառել: Ո՛չ այսօր են նրանք ստվերում աշխատել, ո՛չ երեկ, Հայաստանի բիզնես դաշտը միշտ էլ իր կանոններն է ունեցել, ու ոչինչ չի փոխվել: ՀՀԿ-ամերձ գործարարներն էլ իրարով են անցել, քանի որ ոմանց դեպքում տուգանքի չափերն են մեծ, մյուսների պարագայում՝ անսպասելիությունը, թե ինչպես կարող են իրեն էլ հարկային «տեռորի» ենթարկել, ախր ինքը յուրային է: Այլ խոսքով, նրանք չեն ցանկանում հրաժարվել նախկին «կանոններից», բայց բյուջեին գումար է պետք, ու դա նրանց «ջանից» պիտի հանեն:
Մեր տեղեկություններով, տուգանված գործարարները «դարդը» սրտում գնացել են նախագահական, պատմել են, հարցրել` ինչո՞ւ հենց իրենց է հարկայինը տուգանել, կարո՞ղ է նախագահն իրենց հետ խնդիր ունի: Սերժ Սարգսյանը հանգստացրել է, ասելով, որ ինքը ոչ մեկի հետ խնդիր չունի, ով մտածում է, որ տուգանքի չափը համարժեք չէ խախտմանը, թող դիմի դատարան, ով ճիշտ է, նա էլ կհաղթի:
Չլինի՞ հիմա էլ դատական գործընթացների «սերիական» շարան է լինելու` գործարարներն ընդդեմ հարկայինի: Դժվար թե:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ