Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շնորհավորեցին կին պատգամավորներին ու Գրիգոր Մարգարյանին

Շնորհավորեցին կին պատգամավորներին ու Գրիգոր Մարգարյանին
07.04.2015 | 13:55

Այսօր ԱԺ-ի եռօրյան մեկնարկեց ապրիլի 7-ի շնորհավորանքով: Մինչ այդ կին պատգամավորների առջև դրված էին վարդեր: Գալուստ Սահակյանը կին գործընկերներին մաղթեց լավատեսություն, երջանկություն և առողջություն: Ի դեպ, տղամարդ պատգամավորներից մեկին՝ Գրիգոր Մարգարյանին ևս շնորհավորեցին. առիթը ծննդյան օրն էր:

Այնուհետև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց մինչ ապրիլի 24-ը հայտարարություն ընդունել ու գնահատական տալ վերջին օրերին Իրաքում եզդիների նկատմամբ կատարված վայրագությանը: «Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրությունում եզդիների հետ տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելուն, համաձայնեք, որ դա իրապես լուրջ խնդիր է և իրականում փաստահավաք առաքելություն իրականացնելու և հանգամանալից քննարկման անհրաժեշտություն ունի, բայց այն, ինչ կատարվում է այսօր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդիների հանդեպ Հյուսիսային Իրաքում, կարծում եմ, որ գոնե մինչև ապրիլի 24-ը դրան խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը պետք է տան գնահատական»,- ասաց պատգամավորը:
Անցնելով աշխատանքային ռիթմին, խորհրդարանը սկսեց քննարկել գազի գնի սակագինը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ