Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱԺ-ում ջրցան պետք չէ՞

ԱԺ-ում ջրցան պետք չէ՞
23.06.2015 | 15:45

Երեկ Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին այսօր անդրադարձել են նաև խորհրդարանականները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նկատողություն է արել ԱԺ ղեկավարին, որ նա նիստի սկզբում չի անդրադարձել այդ թեմային: «Պարո՛ն Սահակյան, ճիշտ կլիներ, որ միանգամից քվեարկությամբ չսկսեիք: Կատարվել են դեպքեր, որոնք հասարակական լուրջ արձագանք ունեն, և ճիշտ կլիներ, որ ԱԺ ղեկավարությունն ինքը նախ բարձրաձայներ այդ մասին»,- հայտարարեց պատգամավորը, որի խոսքը Գալուստ Սահակյանի սրտով չէր: «Ի՞նձ եք խորհուրդ տալիս, լսե՛ք, ձեր խորհուրդները ձե՛զ պահեք»,- զայրացավ խոսնակը ու հիշեցրեց ԱԺ կանոնակարգի խախտման մասին:

Այս անգամ էլ Ռուբեն Հակոբյանը բարկացավ. «Ես ձեզ ասում եմ թույլ տվեք խոսել: Ես տեղյակ եմ ԱԺ կանոնակարգից ավելի, քան Դուք: Մի՛ սրեք իրավիճակը, Դուք բոլորից շատ եք սրում իրավիճակը»: Առաջ անցնելով Գալուստ Սահակյանը նետեց. «Եթե դու կարծում ես, որ էնքան ես, որ սրում ես իրավիճակը, շարունակի»։
«Վե՛րջ տվեք ձեր այդ պրակտիկային: Ես գիտեմ որտեղ եմ գտնվում, ովքեր չգիտեն սա ինչ է, կխնդրեմ կարդալ կանոնակարգը, պառլամենտական մշակույթին տեղյակ լինեն, որպեսզի իզուր տեղը չլարեն իրավիճակը: Գլխավոր լարողն այսօր դո՛ւք եք: Չե՛ք տիրապետում ո՛չ կանոնակարգին, ոչ էլ պառլամենտական մշակույթին: Իսկ երբ նման դեպքեր են կատարվում, ԱԺ ղեկավարությունը չի գիտակցում, որ դա պիտի քննարկել։ Ես դեմ եմ բոլոր անօրինականություններին, կապ չունի՝ իշխանություն է, թե ընդդիմություն»:
Գալուստ Սահակյանը փորձեց իր «լիազորությունից» օգտվել ու արձագանքեց. «Ձեզ կզրկեմ խոսքից, որովհետև լեզվին եք տալիս, ոչ թե մտքին»: Բայց Ռուբեն Հակոբյանն անդրդվելի էր. «Ես շատ բան ունեմ տալու, բայց թույլ տվեք խոսեմ: Մենք պիտի կարողանանք այստեղ քննարկել, եթե չենք քննարկում՝ ժողովուրդը գնում է փողոց և կարող է գնալ նաև անօրինական քայլերի: Մենք պիտի կանխենք այստեղ, ոչ թե եթե դուրներս չի գալիս, պիտի փակենք խոսափողները»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ