Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիմա՞ ինչ է մոգոնել

Հիմա՞ ինչ է մոգոնել
18.09.2015 | 01:01

Որոշ գործարարների մտքի «թռիչքն» անսահման է: Նրանք բոլոր հնարավոր ձևերով ու մեթոդներով կարող են անգամ ողջ ազգին մեկ վայրկյանում թունավորել, եթե իմանան, որ դրա արդյունքում մի կլորիկ գումար «ճանկը» կգցեն: Այս դասին է պատկանում հայտնի մականունավոր գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով անընդհատ ու «ցինիկաբար» հայտարարում է, թե սեփական կնոջ հաշվին է ապրում: Կարծես քիչ է, որ Երևանի բոլոր համայնքները «սեփականաշնորհել» է սեփական «սիթիներով», խարդախություններով մարդկանցից գումարներ է կորզում, հիմա էլ նոր միջոց է գտել փողերի բուրգը կրկնապատկելու համար: Բայց ինչի՞ և ո՞ւմ հաշվին:
Մեր տեղեկություններով, հիշյալ գործարարի և պարսիկների համագործակցության «արգասիքն» են «սիթիներում» հայտնված կաթնամթերքի որոշ տեսականիներ, հիմնականում՝ թթվասեր, որոնք անհայտ ծագման են: Ավելի պարզ ասած, պարսիկները հումքը բերում են, իսկ Լֆիկը «տարայավորում» է: Թե հանրությունն ինչպե՞ս պիտի հասկանա՝ ո՛ր ֆիրմայի կաթնամթերքն է, մեր աղբյուրն ասաց, որ շատ հաճախ է պատահում անծանոթ տուփով, իբրև հայաստանյան արտադրության թթվասեր, որի «ֆիրմայի» մասին գրեթե ոչ ոք ոչինչ չգիտի:
Տարաբնույթ ընկերությունների, նույնքան զանազան անվանումներով կաթնամթերքի շուկայում քաղաքացին դժվար թե կարողանա տարբերակել կեղծ արտադրանքը, մնում է պատկան մարմինները ստուգումներ իրականացնեն և իրականությունը բացահայտեն: Թեպետ խիստ թերահավատ ենք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ