Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընդդիմությունը դատապարտված է

Ընդդիմությունը դատապարտված է
30.10.2015 | 11:38

«Նոր մարդու ձևավորման սկիզբ է դնում: Նոր սահմանադրությունը կարևորում է ոչ այնքան մարդու, որքան կոլեկտիվի դերը»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը` առանձնացնելով դատաիրավական համակարգի առնչությամբ փոփոխությունները: Մարդու իրավունքները, ազատությունը, իշխանության տարանջատման հարցերը, ըստ բանախոսի, ևս բավականին փոփոխությունների են ենթարկվել և ավելի է բարելավել վիճակը:

«Ոչ»-ի ճակատը չի կարող հաջողության հասնել»,- վստահեցրեց պատգամավորը` այս սահմանադրության ևս մեկ առավելություն նշելով համագործակցային հարաբերությունները: «Եթե ընդդիմությունը լիներ կառուցողական, գոնե այս հարցում պետք է կոնսոլիդացիա ձևավորեր: Սակայն այդպես չէ, այդ իսկ պատճառով ընդդիմությունը դատապարտված է»,- հավելեց Վահրամ Մկրտչյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ