Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱՄՆ-ի պաշտոնյա ամուսինների հակասական գնահատականները Պուտինի մասին

ԱՄՆ-ի պաշտոնյա ամուսինների հակասական գնահատականները Պուտինի մասին
08.01.2016 | 16:50

Ռուսական լրատվամիջոցները, մեջբերելով The New York Times պարբերականին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ուշագրավ գնահատականներն են ներկայացնում ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Գաղտանազերծված փաստաթղթերի մեջ կա նաև Քլինթոնի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հեռախոսային խոսակցության սղագրությունը, որտեղ ԱՄՆ-ի նախկին ղեկավարն ասում է. «Կարծում եմ, Պուտինն ունի մեծ պոտենցիալ, նա մտածող է և շատ խելացի: Մենք կարող ենք շատ լավ բաներ անել միասին»: Բլերի հետ մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ էլ ընդգծում է, որ Պուտինի մտադրությունները «սովորաբար ազնիվ են ու պարզ, բայց նա դեռ կողմնորոշված չէ»: «Նա կարող է «թաղվել» դեմոկրատիայի մեջ»,- շեշտել է Քլինթոնը:

Պարբերականը նշում է, որ այս բացահայտումը կարող է խնդիրներ ստեղծել Քլինթոնի կնոջ` Հիլարի Քլինթոնի համար, որը ԱՄՆ-ի նախագահ դառնալու քարոզարշավ է սկսել: Ավելին, տրամագծորեն տարբեր են նաև Պուտինի առնչությամբ այր ու կին Քլինթոնների տեսակետները: Հիլարի Քլինթոնը հայտնի է նաև որպես Պուտինի վերաբերյալ հեգնանքով խոսող ԱՄՆ քաղաքական գործիչ: «Պուտինը չունի այն արժանիքները, որոնցով կարող եմ հիանալ, բայց որ նա կարող է կանգնել ու ասել. «Ես եմ լինելու ձեր հաջորդ նախագահը», ինքնին գրավիչ է»,- կատակել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար տիկին Հիլարին: Միևնույն ժամանակ նա ՌԴ ղեկավարի քաղաքականությունը համարել է այն հիմնական սպառնալիքը, որի հետ պետք է գործ ունենա ԱՄՆ-ի հաջորդ նախագահը:
Ավելի վաղ էլ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը Պուտինին անվանել էր «բարդ մարդ» և խոստովանել, որ հազիվ թե կգտնվի այլընտրանքային մշտական շփում նրա հետ: «Պուտինի և նրա հավակնությունների հետ գործ ունենալուց մենք պետք է շատ ավելի խելամիտ լինենք»,- փաստել է նա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ