Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Բլոկ» արած դեսպանը

«Բլոկ» արած  դեսպանը
23.02.2016 | 00:58

Հայաստանի դիվանագիտական ապարատի ամենամեծ բացթողումներից մեկն էլ այն է, որ հաճախ դիվանագիտական առաքելություն են ստանձնում ոչ այդ մասնագիտության տեր անձինք: Դեսպանի «անհաջող կադրի» համբավ ունի Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, ում դիվանագիտական «գործունեության» մասին տխրահռչակ պատմությունների պակաս չկա:
Մեր տեղեկություններով, վերջերս դիվանագիտական մի հանդիպման ժամանակ այլ երկրների դեսպաններից մեկը, լսելով Յուրի Վարդանյանի մասին, մեղմ ասած, «ցավակցել» է հայերին, որ այդ տեսակի մարդուն դիվանագիտական ծառայության են ուղարկել: Ավելին, ըստ այդ դեսպանի, Վարդանյանը դեսպանների «աշխարհում» ընկալվում է որպես անցանկալի և անհաջող պաշտոնյա: «Նրա վրա «բլոկ» է դրված»,- պատկերավոր ներկայացրել է նա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ