Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեքենայի փող ունեն, ԱԱՀ-ի փող չունե՞ն

Մեքենայի փող ունեն, ԱԱՀ-ի փող չունե՞ն
24.03.2016 | 12:56

Անցած շաբաթ օրենսդիրը «քնից» հանկարծակի արթնացավ ու հիշեց, որ վաղուց պետք է ԱԱՀ-ից ազատած լիներ ԵԱՏՄ-ից ավտոմեքենա ներկրող ֆիզիկական անձանց։ Հիշեց հերիք չէ, առաջարկեց մինչ օրս վճարված ԱԱՀ-ը վերադարձնել ներկրողներին։ Սովորաբար օրենքները հետադարձ ուժ չեն ունենում, բայց այս դեպքում դա հնարավոր է դառնում, ինչո՞ւ։ Այս և էլի մի քանի հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ։


-Խնդիրն այն է,- ասաց պատգամավորը,- որ հարցը հանրային մեծ ռեզոնանս է առաջացրել, ինչը բնական է՝ իրավական նորմ է խախտվել։ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ֆիզիկական անձանցից ԱԱՀ-ը չպետք է գանձվեր։ Այսինքն, անդամակցելով ԵԱՏՄ-ին, մեր գործող օրենքը պետք է համապատասխանեցվեր ԵԱՏՄ-ում գործող նորմի հետ։ Այսօր փորձում ենք լուծել այս բացը։
-Բացը լրացնելը, ինչ խոսք, անհրաժեշտություն է, սակայն ավտոմեքենա ներկրողներին ԱԱՀ-ն վերադարձնելու համար, ըստ ներկայացվածի, անհրաժեշտ է 1,7 մլրդ դրամ։ Որտեղի՞ց եք հայթայթելու այդ գումարը, պետբյուջեով նման բան նախատեսված չէ։
-Մենք ևս լավ ենք հասկանում, որ այդ գումարը պատրաստ դրված չէ կոնկրետ տեղում, ինչ խոսք, պետք է մտածենք ինչպես լուծել այդ խնդիրը, որպեսզի իրավական նորմը և արդարությունը վերականգնվեն։
-Հնարավո՞ր է որոշ ժամանակ անց պարզվի, որ ԱԱՀ-ն չպետք է վերադարձվեր։
-Ոչ։ Սա իրավական կազուս է, որը պետք է լուծվի։
-Պարոն Մելքումյան, հարցի քննարկման ժամանակ խոսվեց նաև մեկից ավելի ավտոմեքենա ներկրելու դեպքում ֆիզիկական անձանց ԱԱՀ-ից ազատելու մասին։ Եթե ֆիզիկական անձը մեկ ավտոմեքենայից ավելի է ներկրում, դա արդեն բիզնես է, ինչո՞ւ ենք նրան ազատում ԱԱՀ-ից։
- Եթե մեկից ավելի ներկրված ավտոմեքենան վաճառվում է, ապա, այո, այն պետք է հարկվի ԱԱՀ-ով, իսկ եթե ֆիզիկական անձը ավտոմեքենան չի վաճառում, դա այլ հարց է: Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը։ Մի կողմից, պետությունը պետբյուջեն լցնելու խնդիր է լուծում, մյուս կողմից` մի քանի ավտոմեքենա ձեռք բերողը, իհարկե, չքավոր չէ։ Պետք է խնդիրը ուսումնասիրել։ Օրինակ, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ներկրվող ավտոմեքենաների քանակը շուրջ 11 անգամ ավելացել է, սա նշանակում է, որ հարցը բազմակողմանիորեն պետք է դիտարկել։
-Գիտե՞ք, այնպիսի տպավորություն է, որ մենք արտոնություն ենք տալիս մի խավի, որն արդեն իսկ արտոնյալ է՝ ավտոմեքենա ներկրելը լուրջ ֆինանսներ է պահանջում։
-Ներկրված ավտոմեքենաների մեծ մասը մինչև 5000 դոլար արժողությամբ է։ Պետք է մտածել` ո՛ր խավն է կարողանում ներկրել 2-4 հազար դոլար արժողությամբ մեքենաներ։
-Հաստատ` ո՛չ աշխատավարձով ապրող խավը։
-Համաձայն եմ։ Դրա համար եմ ասում` մտածելու խնդիր ունենք։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ