«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Գծագրողներն» ու նոր «գծագիրը»

«Գծագրողներն» ու նոր «գծագիրը»
10.06.2016 | 01:17

ԱԺ-ն ավարտեց հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հերթագրվածները միայն ընդդիմադիրներն էին: Իշխանությունից մի «շունչ չկար», իսկ ընդդիմությունն առավել քան լուրջ անհանգստության շրջան է ապրում: Թեև նախընտրական գզվռտոցը հրապարակավ չի թեժացել, բայց ներքին անորոշությունն ու փնտրտուքը վաղուց են սկսվել: Խորհրդարանական ոչ մի ընդդիմադիր ուժ չգիտի՝ մյուս ԱԺ-ում լինելու է, թե ոչ, սպասում են «կենտրոնի» հրահանգին, որ իրենց գլխի ճարը տեսնեն:

Իսկ «կենտրոնում», մեր աղբյուրի պնդմամբ, դեռ հստակ դասակարգում չկա, թեև «էսքիզները» երևում են: Ասել է` նպատակ կա արևմտամետներին հավաքելու մի դաշինքի մեջ, ունենալու ևս մեկ-երկու ընդդիմադիր բևեռ (այս հարցում դեռ հստակություն չկա` ում թողնել լուսանցքում) և ՀՀԿ-ՀՅԴ իշխանական զույգ:


Նույն աղբյուրի պնդմամբ, կան նաև առանձին ընդդիմադիր պատգամավորներ, որոնք այս սցենարի մեջ չեն «տեղավորվում»: Վերջիններս ջանքեր են գործադրում վերստին պատգամավոր դառնալու` ինքնուրույն այս կամ այն ուժից «կառչելով»: Իսկ մինչ այդ ԱԺ ամբիոնից ընդդիմադիրներին ևս մեկ հնարավորություն կտրվի՝ ոչ թե հասարակությանը, այլ քաղաքական «գծագրողներին» փոխանցելու իրենց մտադրությունները:
Օրենսդրական աշխատանքից «հոգնած» պատգամավորական դասը հերթական անգամ բերման կենթարկվի, քանի որ առաջիկայում արտահերթ նստաշրջան է նախատեսվում: Գործարար պատգամավորների համար առանձնահատուկ է այս արտահերթը, քանի որ նրանց գումարները «հաշվող» ու «տնօրինող» նախագիծ է օրակարգում` Հարկային օրենսգիրքը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ