Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒշադրության կենտրոնում հայկական կինոն է

ՈՒշադրության կենտրոնում հայկական կինոն է
15.06.2016 | 23:59

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ին:

ՈՒշադրության կենտրոնում կլինի հայկական կինոն: Նոր ֆիլմերը` Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչն» ու Աննա Արևշատյանի «Բարի լույսը», կներկայացվեն պրեմիերայի ձևաչափով:


ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով` «Ոսկե ծիրանը» անկախության ծնունդ է և ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն: Նախարարի գնահատմամբ, չափազանց կարևոր է կինոփառատոնի շրջանակում ունենալ «Հայկական կինո. արդի ժամանակները» խորագրով անվանակարգը, որն այս տարի է ընդգրկվել փառատոնի ծրագրում և ամփոփում է 25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը:
Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նկատեց, որ «Ոսկե ծիրանն» այս տարի մեկնարկում է բավականին դժվարին ժամանակներում. «Պատերազմն աչքներիս առաջ, հետևանքները տեսանք, անհանգստությունները գիտենք, ֆինանսական խնդիրներ կան աշխարհով մեկ, սակայն մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունից փառատոնը դուրս չի մնացել»:

Հարություն Խաչատրյանը նշեց նաև, որ փառատոնը սկսում է «Զարեհ» ֆիլմով, որ նկարահանվել է Հայաստանում 90 տարի առաջ: Առաջին ֆիլմն է`նվիրված քրդերին ու եզդիներին: Թվայնացրել են Մոսկվայի արխիվում:


«Ի՞նչ հայտնի հյուրեր կունենա փառատոնը» հարցին ի պատասխան բանախոսն ասաց.

«Դերասանների գալը, որ դուք շատ եք սիրում, ես այդքան չեմ սիրում: Մեծ գումարներ է ծախսվում: Ավելի լավ է մեկ ռեժիսոր կանչել, հինգ լավ ֆիլմ ներկայացնել, քան հրավիրել մեկ դերասանի կամ դերասանուհու, ով մարդկանց մեջ գեղեցիկ հիշողություններ կարթնացնի»: Անակնկալները, իհարկե, փառատոնի հիմնադիր տնօրենը չբացառեց:


Նշենք, որ այս տարի «Ոսկե ծիրանին» ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրներից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: Փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի հեղինակն է «The Sign» դիզայն ստուդիան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ