Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պետերբուրգյան արձագանքներ

Պետերբուրգյան արձագանքներ
22.06.2016 | 22:25

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը գրեթե ոչինչ չասաց շարքային քաղաքացուն: Տեղեկատվական ոչ մի արտահոսք, մարդիկ շունչը պահած սպասում են մեկ հարցի պատասխանի, ի վերջո, հրադադարը կպահպանվի՞, թե՞ պատերազմի վերսկսումն անխուսափելի է: Խոսեցին ամեն ինչից. տրամադրությունից, եղանակից, ժպիտից, բայց այդպես էլ ՀՀ քաղաքացին չստացավ իրեն հուզող հարցի պատասխանը: Չունեցած տեղեկությունների «հիման» վրա քաղաքական գործիչներն ու մեկնաբաններն են փորձում կանխատեսումներ անել:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հանդիպումն օգտակար է համարել, քանի որ հնարավորություն ընձեռվեց պահպանելու հրադադարի ռեժիմը: «Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հասկացավ, որ ինքը միակողմանիորեն չի կարող հարձակվել ԼՂՀ ՊԲ-ի վրա և հաղթանակի հասնել: Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է կանգնած, Ադրբեջանի ռազմական գործողությունների հրահրողը Թուրքիան էր»,-հավելեց Գագիկ Մելիքյանը:


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն էլ կարծիք է հայտնել, որ այդպիսի հանդիպումները չպետք է բանակցություն անվանել: «Բանակցում են այն երկրի հետ, որն իսկապես հարգում է իր պարտավորությունը: Մինչդեռ ունենք հարևան, որն ունակ չէ բանակցելու: Տեսանք, թե ինչպես Ադրբեջանը Վիեննայից հետո փորձեց հրաժարվել ստանձնած պարտավորություններից»,- փաստեց քաղաքագետը` հավելելով, որ այդ հանդիպումն Կրեմլի քաղաքական ամբիցիաները բավարարելու համար էր:

«ՌԴ նախագահը հաջողացրեց լեգիտիմ դարձնել իր հովանու ներքո կազմակերպվելիք հանդիպումները, որոնք խնդրահարույց են հատկապես ԼՂՀ-ի չմասնակցելու առումով: Առայժմ գործ ունենք Մինսկի խմբի ներսում չնվազող լարվածության հետ: ՌԴ-ն փորձելու է իր առանձին օրակարգը սպասարկման դնել եռակողմ հանդիպումների ընթացքում: ԵԱՀԿ գործընթացն էլ առանցքային է համարում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- շարունակեց Ստեփան Սաֆարյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ