Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մովսես Հակոբյանից դժգոհում են

Մովսես Հակոբյանից դժգոհում են
24.06.2016 | 00:28

Վերջերս պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանի և ՊՆ-ի հետ աշխատող գործարարների հանդիպումը բավականին ծանր նստվածք է թողել. շատ գործարարներ մինչ օրս տարակուսած են՝ ինչպես կարող է այս «մակարդակի» նախարարությունը ներքին գնումներ անել: Մի բանիմաց մարդ չկա՞ր նախարարությունում՝ փոխնախարարին գլխի գցեր, որ նման մասշտաբի հանդիպում անցկացնելու համար նախ պետք է պատրաստված լինել:

«Նույնպիսի մակերեսային մոտեցում կա բազմաթիվ հարցերի նկատմամբ, դրա համար էլ պաշտպանական ոլորտում խնդիրներն իրական լուծում չեն ստանում: Իհարկե, կարող էր Մովսես Հակոբյանը տեղյակ չլինել շատ հարցերի, բայց գոնե մեկը պետք է, չէ՞, լինի յուրաքանչյուր պաշտոնյայի կողքին, որ հարցերին տիրապետի»,- դժգոհեց հանդիպմանը ներկա գործարարներից մեկը` նկատելով, որ բանակը պետք է ամենապատասխանատու ոլորտը լինի, այլապես բացթողումները միշտ ցավալի հետևանքներ են ունենում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, այս հանդիպումից հետո շատ հարցերի առնչությամբ նախարարությունում ներքին քննություն է սկսվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ