Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Խոշոր աղմուկների պակաս չկա

Խոշոր աղմուկների պակաս չկա
20.06.2017 | 09:44

Համաշխարհային ֆուտբոլի այս օրերի ամենալայն քննարկվող թեմաներից են Մադրիդի «Ռեալից» Քրիշտիանու Ռոնալդուի, իտալական «Միլանից» Ջանլուիջի Դոնարումայի հնարավոր հեռանալու հարցերը: Պորտուգալացու դեմ Իսպանիայի հարկային մարմինները մի քանի միլիոնի հարկ թաքցնելու գործ են բացել, ու դրանից ֆուտբոլիստն այն աստիճանի զայրացած է, որ «արքայականից» ու առհասարակ երկրից հեռանալու ցանկություն ունի (արդեն իսկ նշվում է նրա նոր ակումբի անունը՝ «Մանչեստր Յունայթեդ»), իսկ Դոնարումայի գործակալը հանդես է եկել պարզաբանումներով, ըստ որոնց տասնութամյա դարպասապահի հեռանալն ակումբից պայմանավորված է ոչ թե շատ ավելի փող վաստակելու ցանկությամբ, այլ որ նրան սպառնացել են գալիք մրցաշրջանում ամուր տեղ ապահովել… պահեստայինների նստարանին: Հիմա թե այս ամենի մեջ որտեղ է ավարտվում սուտն ու սկիզբ առնում ճիշտը, բնականաբար, պատասխան կտա ժամանակը, ինչպես որ, մասնավորապես, հայ ֆուտբոլասերի համար անպարզ մնաց Դավիթ Յուրչենկո-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հարաբերությունների անկեղծության մակարդակը:

Ի դեպ, ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տոսնո» ակումբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ