Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Վճռել են մրցույթը շարունակելով` պաշտպանել մեր լեզուն»

«Վճռել են մրցույթը շարունակելով` պաշտպանել մեր լեզուն»
16.10.2017 | 15:16

Մեկնարկել է «Հասկեր» ամենամյա մանկապատանեկան գրական մրցույթը, ըստ որի` կազմվելու է դպրոցահասակ տաղանդաշատ երեխաների համանուն անթոլոգիան: Դպրոցական տարիքի երեխաների արձակ և չափածո գործերի մրցույթը կազմակերպում է «Կայարան» գրական ակումբը` «Էդիթ պրինտ» հրատարակչության աջակցությամբ:

««Հասկերի» անցյալ տարվա հաղթողներն այս տարի արդեն ուսանողներ են, տպագրվում են «Գարուն», «Գրական թերթ» պարբերականներում, «Կայարան» տարեգրքում: Այդ առումով, հաշվառման պես մի բան է, թե հետո եկողների մեջ ովքեր կան, ովքեր են պոտենցիալ գրող, կամ ով ուր է գնում»,- մեզ հետ զրույցում ասաց Սուսաննա Հարությունյանը, նշելով նաև, որ, կազմակերպչական և ինչ-ինչ խնդիրներից ելնելով, միտք են ունեցել այս տարի մրցույթը չանցկացնել, սակայն, հաշվի առնելով օտար լեզուները փառաբանելու և մեր լեզուն վարկաբեկելու վերջին միտումները` վճռել են մրցույթը շարունակելով` պաշտպանել մեր լեզուն: «Սա լեզուն պրոպագանդելու, գիր ու գրականությունը սիրելի դարձնելու մի տարբերակ է»,- համոզված է արձակագիրը:


Մրցանակները տրվելու են «Ոսկե հասկ» և «Սերմնահատիկ» անվանակարգերով: Մրցանակները գրքեր են, ամսագրեր: Շնորհակալագրեր, պատվոգրեր են սահմանվել ուսուցիչների, նաև մրցույթին ակտիվ մասնակցություն ունեցած դպրոցների համար:
Դպրոցահասակ երեխաների գրական ստեղծագործական «Հասկեր» մրցույթի ամփոփումը և «Հասկեր-2016» ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 14։00-ին, Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում։ Մուտքն ազատ է։
Հավելենք, որ «Հասկերի» հաջորդ մրցույթը նվիրվելու է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ