Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիմա ով է ում «քցել»

Հիմա ով է ում «քցել»
27.11.2017 | 23:34

ԵԱՏՄ-ի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք» խմբակցության այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ուշագրավ դիտարկում է արել: Ըստ նրա, 2013-ին Հայաստանը պատրաստ էր ստորագրելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը և խնդրել էր փոփոխություններ անել տնտեսական մասում, սակայն Եվրամիությունն ասել է, որ հնարավոր չէ դրանք տարանջատել:

Ստացվում է, որ այն ժամանակ ոչ թե Հայաստանն էր «մեկ գիշերում» որոշումը փոխել հայտնի հանդիպումից առաջ, այլ ԵՄ-ն չէր ցանկացել քաղաքականն ու տնտեսականը տարանջատել միմյանցից: Սակայն հիմա, չգիտես ինչու, ԵՄ-ը գնաց այդ «զոհաբերությանը»: Բայց հարց է առաջանում` ինչու՞: Հաստատ ոչ Հայաստանին իր եվրաընտանիքում տեսնելու մեծ ու անհագուրդ ցանկության պատճառով: Եթե այդքան մեծ էր ԵՄ սերն առ Հայաստան, այն ժամանակ էլ հաշվի չէին առնի այդ «բաժանարար գիծը», ուրեմն ինչու ԵՄ-ն այս անգամ այդքան հանդուրժող է մեր նկատմամբ, որ տնտեսական բաղադրիչը բացառելով, քաղաքական փաստաթուղթն է մեզ թողնում:


Ինչպես ասում են` քաղաքականությունում հենց այնպես ոչինչ չի լինում, եթե չստորագրման հիմնական մեղավորությունը, ինչպես Աշոտյանն է վստահեցնում, ԵՄ-ին է, ինչու 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի հանդեպ բավական մեծ էր ԵՄ-ի պաշտոնյաների հիասթափությունը: Չէ՞ որ նրանք չէին ցանկացել «մտնել» Հայաստանի դրության մեջ: Իսկ հիմա հանկարծ որոշեցին, որ պետք է «մտնել» ոչ միայն դրության, այլև Հայաստանի «մաշկի» մեջ ու թողնել, որ նա փաստաթղթի «կեսը» ստորագրի: Բանից պարզվում է` զարմանալի մարդիկ են այս եվրոպացիները, արագ-արագ իրենց որոշումները փոխում են, չլինի՞ դա էլ մեզնից «ժառանգեցին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ