Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսություններ

Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսություններ
17.05.2018 | 19:20

«Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն և Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա և Մարմաշեն համայնքներում մայիսի 14-16-ն իրականացրել է «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով ծրագիրը, որը նպատակ ունի ոգեշնչելու Շիրակի մարզի 3 համայնքների հայ պատանիներին ու երիտասարդներին, ծանոթացնելու հայ ժողովրդի հերոսական անցյալին։

Ծրագիրը համերգ-դասախոսության ձևաչափով էր։ Մշակութաբան-փորձագետի կողմից նախապես հավաքագրվել է տեղեկատվություն մայիսյան մարտերի, հերոսների, ինչպես նաև մշակույթում հերոսամարտերի արտացոլման մասին։ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի կողմից էլ մշակվել է համերգային ծրագիր, որի հիմքում ընկած է հավաքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև՝ մայիսյան հերոսամարտերի հետ կապված ազգային-հայրենասիրական երգեր: Հրավիրված միջոցառումների շնորհիվ այս ամենին հաղորդակից դարձավ Շիրակի մարզի մոտ 1000 պատանի և երիտասարդ։


«Ծիրանափող» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը նկատում է, որ դպրոցականների, երիտասարդների շրջանում մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ տեղեկացվածության որոշակի մակարդակ կա, սակայն դա բարձրացնելու, նոր սերնդի մոտ մայիսյան հաղթանակների մասին խոսելու անհրաժեշտություն կա։ Եվ նման ինտերակտիվ միջոցառումներն օգնում են տեղեկացվածության բարձրացմանը։ Այսօր ավելի քան երբևէ Հայաստանը կարիք ունի հայրենասեր ու նվիրված երիտասարդների, ովքեր սրտացավ կլինեն երկրի խնդիրների ու ապագայի հանդեպ:


«Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» ծրագիրը իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 2873

Մեկնաբանություններ