Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Սամվել Ալեքսանյանը սովորությունը չի փոխել

Սամվել Ալեքսանյանը սովորությունը չի փոխել
24.10.2018 | 22:41

Վարչապետ չընտրված Նիկոլ Փաշինյանի ելույթը բավականին ուշագրավ վերլուծությունների առիթներ է տալիս, բայց դրա մասին առաջիկայում՝ սկսած պատգամավոր ձերբակալման մասին հայտարարությունից, մինչև Կապանի ընտրություններում ՔՊ-ի պարտության հիմնավորումը։ Բայց այս պահին գուցե տեխնիկական, բայց մի բան և զավեշտալի է, և նախկին համակարգին խիստ բնորոշ։


Քաղաքական ուժերը պայմանավորվածությունը պահեցին։ «Ծառուկյան», ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունները չքվեարկեցին, «Ելքը» ձեռնպահ էր։ Միակ «դեմ» քվեարկողը Սամվել Ալեքսանյանն էր։ Ինչու հանկարծ նախկին իշխանությանը հլու հնազանդ լսող, հիմա էլ Փաշինյանի կողմն անցած օլիգարխը «դեմ» է քվեարկել։ Բանն այն է, երբ ԱԺ-ում քվեարկություն է եղել, նախկին իշխանության գործարար հատվածին հրահանգել է այս կամ այն կերպ քվեարկել, վերջիններս էլ միլիմետրի ճշտությամբ իրականացրել է այդ «սուրբ» գործը։


Հիմա չկա ոչ մի հրահանգ, բայց կա նախկին իներցիան։ Երբ Փաշինյանը ելույթն ավարտեց, դիմեց խորհրդարանին, թե հորդորում է «դեմ» քվեարկել իր թեկնածությանը։ Իսկ այն, ինչ հնչում է իշխանության ղեկավարի բերանից, մեխանիկորեն ենթակա է օլիգարխ պատգամավորների կատարման։ Սամվել Ալեքսանյանն էլ սովորության համաձայն լսեց ու կատարեց վարչապետի հորդորը։ Բայց եթե անգամ շեղվեր նրա խոսքից և ենթարկվեր «նախկին» գործընկերների չքվեարկելու առաջարկին, էլի վարչապետին «լավություն» արած կլիներ, բայց մարդը սովոր է հրահանգներն ուղիղ կատարել, ասել էին՝դեմ, դեմ էլ կքվեարկեց։ Շառից, փորձանքից հեռու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ