ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Իշխան Սաղաթելյան. Մենք ունենք 4 իրավական ճանապարհ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար

Իշխան Սաղաթելյան. Մենք ունենք 4 իրավական ճանապարհ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար
22.12.2020 | 22:28

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքում ներկայացրեց գործողությունների ծրագիրը։

«Մենք ունենք 4 իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը։ Առաջինն այն է, որ ինքը շատ պարզ, ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին։ Երկրորդ ճանապարհը, որ ԱԺ-ն հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը։ Երրորդ ճանապարհը, որ Դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի, մեղադրանք առաջադրի և ձերբակալի։ Եվ չորրորդ ճանապարհը՝ կառավարության անդամների 2/3-ի պահանջով գումարվի նիստ և դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը»,- ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս 4 ուղղությունենրով հետևողականորեն պետք է շարունակեն ճնշումները։ «Առաքին քայլը, որ պետք է անել, այս կառավարության գործունեությունն այլևս մեզ պետք չէ, այս կառավարության որոշումներն այլևս հակաօրինական են, հակապետական, հակազգային են և չեն բխում մեր ժողովրդի շահերից։ Ուրեմն, առաջարկում եմ, որ ժողովրդի մի մասը մնում է այստեղ, մյուս մասը շրջափակի կառավարության շենքը։ Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնել այդ շենք, դա մեզ հիմա պետք չէ»,- հորդորեց նա։ Խմբերից մեկն էլ շրջափակելու է Գլխավոր դատախազության շենքը, ասաց Սաղաթելյանը։

Դիտվել է՝ 4821

Մեկնաբանություններ