15.12.2024|
18:56
Կա՞ ավելի հաճելի ու անսպասելի անակնկալ, երբ դարավոր երազանքդ միանգամից իրականություն է դառնում, երբ քնում ես Խորհրդային պետությունում ու արթնանում Անկախ Հայաստանում, երբ դու ժամանակակիցն ես վերածնվող նորանկախ Հայաստանի կառուցման ու կերտման: Դա պատահեց 1991թ. սեպտեմբերի 21-ին: Արդեն հաջորդ տարի` 1992 թ հնարավորություն ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամով ինքդ, ֆիզիկապես քո անձնական ներդրումն ունենալ, կարող ես քո պետության կողքին կանգնել ու նրա աջակիցը լինել: