Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իսկ կյանքը հրաշալի է…

Իսկ կյանքը հրաշալի է…
22.03.2023 | 10:17

Երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը զբաղվում է քեզնով:

Դու չես զբաղվում, աջդ քաշել մի անկյունում ծվարել ես, քթիդ տակ փնթփնթում ես ու դժգոհ ես, իսկ իրենք քանդում են` թատրոն, համալսարան, եկեղեցի, խաչերն են քանդում, հետո կպահանջեն աղոթքը դարձնել նամազ, թուրքիայից փոքրիկ «կովրիկներ» կբերեն (բիզնեսը կզարգանա), կասեն՝ ծնկի՛ր, կասեն՝ ալլահը վկա, ծնկի՛ր ու գլուխդ խփի՛ր հողին:
…Առավոտից-իրիկուն մուղամ կմիացնեն բոլոր քաղաքների բոլոր հրապարակներում և քեզ կհամոզեն, որ կյանքը հրաշալի է:
Շարունակե՛ք չզբաղվել քաղաքականությամբ և լվանալ ձեր շեմի մետլախը․․․․
Իսկ Նարեկ-մարեկ, Աստվածաշունչ-Ավետարան, արդեն պետք է, որ սկսեք խորը թաղել, կնունքի խաչերը ձուլակտոր սարքեք, նեղ օրվա համար, ու եթե ողջ մնաք և չկարողանաք թուրքանալ, չուզեք ձեր աղջիկներին թուրքին տալ, գաղթի ճամփան կբռնեք, կթաքցնեք այն ամեն մերը (որ հնարավոր կլինի), ձեր ծոցում ու կտանեք մի ամայի վայր, վրան լացելու:
Իսկ կյանքը հրաշալի է:
Շարունակեք չզբաղվել քաղաքականությամբ և ատել էն նախկին կյանքը որի մեջ ապահով էիք, հա, տեղ-տեղ դժգոհ, բայց՝ ապահով՝ բանակով, սահմանով, արժանաապատվությամբ:
Իսկ կյանքը հրաշալի է:
Վայելե՛ք ․․ ․․

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 3210

Մեկնաբանություններ