Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ո՞վ կտա առաջին հրաժարականը

Ո՞վ կտա առաջին հրաժարականը
24.05.2023 | 23:20

Նիկոլի ասուլիսից հետո իրավիճակն անդառնալիորեն փոխվել է։ Սա արդեն քաղաքականություն չէ, սա ներկա-նախկին նախասիրությունը չէ։ Սա կոնկրետ անհատական որոշման պահն է՝ Նիկոլի հետ անձնական պատասխանատվությամբ կիսելու հայրենիքի մասնատումը։

Սա կարող է լինել որոշում, որը երբեք այլևս հնարավոր չլինի փոխել։

Բոլոր քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողները և ՔՊ խմբակցության անդամները, քայլ չանելու դեպքում, իրենց վրա վերցնում են պատմական պատասխանատվություն։

Հետո նվնվալու հնարավորություն չի լինելու, թե՝ «ես ո՞վ էի», «ես ի՞նչ կարող էի անել», «ես իմ համար նստած էի, ի՞նչ կապ ունեի»։ Այլ պայմաններում սա գուցե աշխատեր, բայց հիմա բացառված է։ Ձեր անունները գրված են լինելու այն մարդու անվան կողքին, որը նախ ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա նույն սառնասրտությամբ հայտարարում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Ոչ մեկից հերոսություն չի պահանջվում։ Քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողներն ունեն պարզ քայլի հնարավորություն՝ հրաժարական։ Չի աշխատելու նաև «ընտանիք ենք պահում» արդարացումը։ Ուղղակի իմացեք, որ այդ խնդիրն ունեն տարիներ ի վեր պայքարող հանրային գործիչների մեծ մասը, բայց մեկ վայրկյան անգամ չեն ընկրկել։

Ո՞վ կլինի առաջին հրաժարական տվողը՝ «համաձայն չեմ տարվող քաղաքականության հետ» ձևակերպումով։ Ո՞վ կլինի առաջինը, որ կցանկանա իր անունը մաքրել այդ խարանից։ Սա շատ կարևոր պրոցես է՝ ոչ միայն այդ անհատների համար, այլև՝ որպես հանրային հաշտության հետագա հիմք։

Հրաժարականների շղթան նաև պայքարի նոր ռեսուրս է։ Դա թույլ կտա նաև պահանջել ավելին ընդդիմադիր համակարգերից, թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել դիմադրությունը և ավելի արագ հասնել արդյունքի։ Այդ մարդիկ պիտի գիտակցեն, որ այդպիսով ոչ միայն իրենց անունն են մաքրելու, այլև, որն ավելի կարևոր է, օգնելու են կասեցնել կործանարար պրոցեսը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3307

Մեկնաբանություններ