Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զգուշավորության անհերքելի գործոն

Զգուշավորության անհերքելի գործոն
23.04.2024 | 14:13

Երբ թշնամի, դավադիր հարևանիդ երեսը չես ուզում տեսնել` նրա դիմաց քարե բարձր, անանցանելի պատեր ես շարում, դարպասը ամրացնում ես՝ պահպանելով ատելության, զգուշավորության անհերքելի գործոնը։ Այս անօրինակ, վտանգներով հղի սահմանազատումը նման է այն խաղին, երբ մենք, երեխաներս, կավիճով գծում էինք ասֆալտի վրա, հետո այն ջնջվելիս

ոտնանցման ճամփա էր դառնում։

Ավարտվում էր մերն ու ձերը։

Էս ի՞նչ եք անում։

Եթե տալիս եք, էլ վերցնել չկա՞, պահանջատեր չե՞ք, աղքատի հանդուրժողականություն ունե՞ք, նման խեղճությամբ տվողնե՞ր եք միայն, ա՛յ չգիտեմ ինչեր։

Մեղա, մեղա, ինձ էլ հունից հանեցիք։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ