Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մայր բուհում ընդունվում են իրական «ժողովրդավարական բաստիոնին» հարիր որոշումներ

Մայր բուհում ընդունվում են իրական «ժողովրդավարական բաստիոնին» հարիր որոշումներ
03.09.2024 | 08:35

Իրենց դիրքորոշումը թրքահպատակ իշխանություններին հստակորեն հայտնած դասախոսներին առանց բացատրության հեռացնում են։ Այդ ոլորտի լավագույն մասնագետներին` մասնվորապես, ինձ դասավանդած և իմ ու վստահ եմ կուրսընկերներիս մեծամասնության կողմից շատ սիրելի Khachik Galstyan և Մենուա Սողոմոնյան, որոնք իրական հայրենասեր մարդու և բանիմաց դասախոսի օրինակներ են, բուհից դուրս մղելը երբեք չի կարող ապահովել կրթության որակի բարելավումը։ Այս ամոթալի որոշումը պետք է վերանայվի և հույս ունեմ, որ դավաճանական խմբակի իշխանազրկումից հետո այսքան տարի դասախոսական գործունեությանը նվիրված մարդիկ կրկին կվերադառնան սերունդներ կրթելուն։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3294

Մեկնաբանություններ