Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Կարիքի և կարոտյալի մասին

Կարիքի և կարոտյալի մասին
23.10.2024 | 20:22

Քեզ բաժին հասավ աղքատությունը:

Աղդ հատել է ու դու դառնորեն կուլ տվեցիր այն միտքը, որ դու այլևս աղքատ ես:

Թե աղ ու հաց չունես, ուրեմն մաղ էլ չունես, որ ալյուրդ մաղես:

Տանիքդ մթում կորած, օջախի մրից սևացած, բայց հյուրընկալ խրճիթն է, ուր մի անկյունում իր տեղն ունեն Հիսուսն ու Նարեկը:

ՈՒ երբ կերգես հավուր հորովելդ ու եզներդ կարձակես, որ տուն գաս, քեզ կդիմավորի ալ գոգնոցը կապած սերդ ու վայելած կոնչոլիդ հետ կմարի օրհնյալ օրդ:

Իսկ դու մի վհատվիր, հաջողակներն ու հարուստները քեզ համար մխիթարություն են հորինել: Նրանք առատաձեռնորեն քեզ են նվիրել ողջ Տիեզերքը: Այնտեղ է քո հոգու հավերժությունը, քո մխիթարությունն ու վայելքը: Այնտեղ դու քո Փրկչին ավելի մոտ ես, ՆԱ քեզ կնկատի, կլսի ու մի դառը խրատ կտա:

Իսկ հիմա վար իջիր ու ամուր կանգնիր հողին, դա քո ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, այն հարուստները նույնպես նվիրել են քեզ: Սիրիր նրան ամբողջ ուժով, ձուլվիր նրա հետ այնպես, որ ապրելդ չգա:

Տուր քո ճիտին պարտքը, մեռիր, քանզի Հայրենիքը իր նահատակներին ավելի է սիրում:

Հոգնեցի՞ր, էլ չես ուզում լսե՞լ, գնա բանիր ու կեր հաց ու պանիր, իսկ ես կուտեմ իմ ԿՈՎՈՒՆ ՄԻՍԸ, չէ՞ որ ես հարուստ եմ:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ.Գ.

Հակոբ Պարոնյանն ասում էր.

Ով քաղցած է, շարունակ հայրենասիրությունից է խոսում, բայց երբ սկսում է կովի միս ուտել, մոռանում է և՛ Հայրենիքը և՛ հայրենասիրությունը:

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ