ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Շատերն ասում են, որ Հայաստանի ապագան որոշվում է ռուս-ուկրաինական պատերազմում

Շատերն ասում են, որ Հայաստանի ապագան որոշվում է ռուս-ուկրաինական պատերազմում
28.10.2024 | 20:50

Ոմանք, որպեսզի կանխորոշեն Հայաստանի ապագան, սպասում էին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին:

Հայազգի բնակիչների մի ստվար սեգմենտի հույսն Իրանն է, այսինքն` Իրան-Իսրայել հակամարտությունում Իրանի հաղթանակը:

Մի մասի հույսը Եվրոպան է, մյուսինը` Ռուսաստանը:

Կարծիք կա, որ ՀՀ իշխանությունների քաղաքական խաղադրույքը Թուրքիան է:

Սակայն, առանց բացառության, բոլոր հայազգի բնակիչները միահամուռ համոզված են, որ «կորցնում ենք պետականությունը»:

Սակայն, եթե Հայաստանի պետականության գոյությունն այդքան «խայտաբղետ» հանգամանքներից է կախված, ապա ի՞նչ պետականության մասին է խոսքը:

Նախ` ինչ-որ բան կորցնելու համար, այն պետք է ունենալ:

Ավելին` եթե ինչ-որ բան կա, ապա անհրաժեշտ է գիտակցել դրա առկայությունը:

Այս իմաստով, կամ մենք պետականություն չունենք, կամ չենք գիտակցում դրա առկայությունը: Մեծ հաշվով, տարբերությունը մեծ չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ