Ասում են` հույսը վերջինն է մեռնում, իսկ երազա՞նքը:
Ասում են` երազիր, որ չծերանաս:
Մահը սպանու՞մ է երազանքը, թե՞ այն փոխանցվում է որպես ապրեցնող ըղձանք:
Իսկ ի՞նչ անել, երբ երազս մեռել է, իսկ մարմինս դեռ ողջ է: Արդյոք Հայը երազանք ունի՞, չէ՞ որ այն թույլերին չի տրված, որ կատարվի:
Վրացական երազանքը մեռավ, սողաց սապոգի տակ: Ճորո՞վ է տարած, թե խաբած է զինք դրամով:
Բա՞ն են խոստացել, Հայրենիքի մի կտորը ազգային երազանքի ու արժանապատվության դիմա՞ց:
Իսկ մեր երազանքը ու՞ր է, ո՞ր Պալատի գավթումը մնաց:
Եվ, ընդհանրապես, տարիքով մեծ, քանակով փոքրաթիվ ազգերին երազելու իրավունք տրվա՞ծ է:
Մերը երազա՞նք է, թե՞ խաբկանք, ո՛վ կասի:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ