Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Երբ փոքր էի, շատ լայն էի երազում

Երբ փոքր էի, շատ լայն էի երազում
18.12.2024 | 07:13

Մի խոսքով, աշխարհը մեծ էր ու պարզ՝ լի սահմաններ չունեցող երազանքներով։ Մեր տան բակը աշխարհի կենտրոնն էր, իսկ տանիքին նայելով՝ համոզվում էի, որ մի օր կկարողանամ դիպչել երկնքին։ Հորինված հեքիաթները, չհասկացված բառերը և անկեղծ ծիծաղը դառնում էին իմ ամենալուրջ իրականությունը։

Բայց հետո սկսում ես մեծանալ։ Ու ամեն ինչ, ինչին հավատում էիր, սկսում է փոքր-ինչ բարդանալ, խճճվել ու կորցնել նախկին պարզությունը։ Այն, ինչ երբեք չես պատկերացրել, կանգնում է քո դիմաց՝ ամբողջ ծանրությամբ։ Կորուստ։ Ցավ։ Նախանձ։ Դավաճանություն։

Տխուր է, բայց նաև ուսուցողական ու մոտիվացնող, երբ հասկանում ես, որ այստեղ՝ Հայաստանում, մարդիկ չեն նայում քո փորձին, քո անցած ճանապարհին, քո մասնագիտական ձեռքբերումներին։ Նրանք նայում են միայն քո տարիքին ու կարծես չափում են՝ «Դեռ փոքր է, չի կարող», կամ «Շուտ է»։ Ու դու ստիպված ես անդադար ապացուցել, թե ինչի ես ընդունակ։ Ապացուցել ինքդ քեզ, ապացուցել ուրիշներին, որ քո տարիքը ոչինչ չի նշանակում, երբ հավատում ես քո գործին, քո ճանապարհին։

Այս ամենից հետո գալիս է գիտակցումը՝ պետք է շնորհակալ լինել քո նախկին եսին այն բոլոր պայքարների, հիասթափությունների ու հաղթանակների համար, որովհետև դրանք են քեզ բերել այստեղ։ Պետք է նաև հպարտանալ ապագա եսովդ, որի համար ամեն օր պայքարում ես՝ անկախ նրանից, թե ինչ դժվարություններ են ճանապարհիդ հանդիպում։

Կյանքը, ինչ էլ լինի, հենց այդ պայքարից է բաղկացած։ Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, բայց ամեն օր մի բան ավելացնելու համար քո «եսին»։ Եվ ամեն անգամ, երբ թվում է, թե ուժ չկա, հիշիր՝ ամենամեծ հաղթանակները սկսվում են հենց այդ պահին։

Արթուր ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ