Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ալիևն անոնսավորում է Հայաստանի նոր աղետը

Ալիևն  անոնսավորում է Հայաստանի նոր աղետը
18.12.2024 | 20:04

Մինչ պետական դավաճանը զբաղված է սեփական «ընտանեկան անկողինը» հանրությանը ի ցույց դնելով` Ալիևը բավականին հետաքրքիր հարցազրույց է տվել, որտեղ մեզ վերաբերող կետեր են առկա:

Մասնավորապես նա նշել է, որ 300 հազար ադրբեջանցի իրեն է դիմել «Հայաստան հետ վերադառնալու համար» և իրենք մինչ այժմ Հայաստանից պատասխան չեն ստացել:

Մի կողմ թողնելով այն, որ Ալիևը ուղղակիորեն ստում է, որովհետև Հայաստանում 1980-ականներին 300 հազար ադրբեջանցի չի բնակվել` կանգ առնենք մի քանի կարևոր դրույթների վրա:

Առաջին` Ալիևի այս հայտարարությունը ի ցույց է դնում այն, որ ադրբեջանական կողմը կարողացել է բանակցությունների սեղանին դնել ադրբեջանցիների Հայաստանու գալու հարց:

Երկրորդ` հայկական կողմը չի ասել ոչ` այդ խիստ վտանգավոր կետին: Եվ երրորդ Ալիևը գործնական կիրառման հուն է բերել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող իրենց նոր ազգային կոնցեպտը:

Չեմ կասկածում, թե մոտ ապագայում փաշինյանական վարչախումբը ինչպիսի ջանասիրությամբ կլծվի ադրբեջանցիների Հայաստան գալու քարոզչությանը` մոտավորապես «Եթե չթողնենք գան, մի շաբաթ հետո պատերազմ կսկսի», կամ ցլերի վերաբերյալ իր հայտնի համեմատության տրամաբանության շրջանակներում:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ