Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սա մեր բոլորի «դատն է», մեր հայրենիքի դատը՝ ու կրկին թուրքի ձեռամբ

Սա մեր բոլորի «դատն է», մեր հայրենիքի դատը՝ ու կրկին թուրքի ձեռամբ
19.01.2025 | 06:41

Ցեղասպանը «դատում է» իր ձեռքով ցեղասպանվող ժողովրդի, հայրենազրկված ժողովրդի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

ՈՒ մենք՝ հայերս, հեռացած՝ Աստծուց, հեռացած՝ մարդուց եւ հեռացած՝ արժանապատվությունից, լուռ հետեւում ենք այս ամենին։

Ամո՞թ, չէ, չկա, մեզ հուզողը տրանսպորտի թանկացումն է եւ հայտարարագրվելու մասին մտածելը․․․

Յուրաքանչյուրին ճանաչել եմ , տեսել եմ նրանց Արցախի համար լավ ու վատ օրերին, հավատացել եմ նրանց։

Հիմա գլխահակ եմ:

Սա մեր բոլորի «դատն է», մեր հայրենիքի դատը՝ ու կրկին թուրքի ձեռամբ։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ.Գ.

Մի տարածեք էդ նկարները, թուրքը հրճվում է, մի արեք, մենք այլ անելիք ունենք եւ դա նկար տարածելը չէ ամենեւին։

Դիտվել է՝ 1902

Մեկնաբանություններ