ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Մինչ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները տառապում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց նրանց ազատելու համար

Մինչ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները տառապում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց նրանց ազատելու համար
22.01.2025 | 13:58

Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների և նրանց մի քանի հայրենակիցների «շոու» դատավարությունը, որոնք գերի էին ընկել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավելու նպատակով ադրբեջանական «բլիցկրիգի» ժամանակ։

Սա անձնական վրեժխնդրություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որը ոչ մի դեպքում ունակ չէ զերծ մնալու դրանից։

1987 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը բացված 1389 քրեական գործով «պատերազմական» հանցագործությունների մեջ մեղադրվողների մեջ հայտնվել են իմ ընկերները՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Եվ մյուսները, այդ թվում՝ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից՝ կիսելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։

Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, կանայք, ծերեր և երեխաներ, լքել են իրենց տները, եկեղեցիներն ու պապենական գերեզմանները և փախել Հայաստան՝ Ադրբեջանում դրախտային կյանքի հեռանկարից։ Ղարաբաղից Հայաստան հայերի փախուստը 24 ժամ հեռարձակվում էր թուրքական հեռուստաալիքներով և տեսանելի էր տիեզերքից։ Եվ դատելով նրանից, թե ինչ է կատարվում այսօր Բաքվում, փախստականները միանգամայն իրավացի էին։ Սա

21-րդ դարի խայտառակությունն է՝ կրկնելով, թեկուզ ավելի փոքր ու նվազ արյունալի մասշտաբով, 20-րդ դարասկզբի հայերի կոտորածի սարսափները։

Լեռնային Ղարաբաղի հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը դավադրության արդյունքում ազատվել է նրանցից։

Այն ամբողջ ընթացքում, երբ գերեվարված Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները տառապում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց նրանց ազատելու համար։

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի և նրա առաջնորդների ողբերգության պատմության ստվերն ընկնում է Ռուսաստանում մեզ վրա՝ խաբված լինելով իր խաղաղապահ գործողությամբ։

Ահա թե ինչից է այսօր օգտվում պարոն Փաշինյանը։

Ամոթ է։

Ներկայումս ռուս-հայկական «Լազարևսկի ակումբի» խորհուրդը պատրաստում է մեր հայտարարությունը Բաքվի դատավարության վերաբերյալ:

Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ

ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ

Դիտվել է՝ 3977

Մեկնաբանություններ