«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Հարցեր մի՛ տվեք

Հարցեր մի՛ տվեք
13.02.2025 | 18:22

Խորհրդարանում նիկոլին հարց տվող «ընդդիմադիր» պատգամավորներ, ժողովրդի զզվանքից խաբա՞ր եք։

Ինչի՞ եք նրան հարցեր ուղղում ու լսում, թե դա ոնց է աքլորանում ու վրեքներդ ղժժում։

Թուրքը կզցնում է սրան, ինքը դեմ էլ չի, ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը թքում են վրեն, ինքը էլի դեմ չի, դուք դրան հարց եք տալիս ու վերարտադրում, ինքն էլ ուրախանում է, որ իրան բանի տեղ դնող կա, այն էլ Հայաստանում։

Ինչքա՞ն եք դա անելու։ Վաղը չեք ընտրվելու ու պատգամավորի աշխատավարձ չեք ստանալու։

Դա էլ ֆիքսեք։

Ժողովուրդը կգնա նորից կընտրի նիկոլին, ձեր պատճառով, ձեր ինադու, կամ էլ չի գնա ընտրությունների, որովհետև արժանապատիվ ընդդիմադիր քաղաքական խումբ, խմբակ, դաշինք, կուսակցություն և այլն, արդեն 7 տարի է չի ձևավորվում։

Իսկ ո՞նց ձևավորվի, երբ դեռ ոչինչ չկա, հավանական ընդդիմադիրներով պորտֆելներ եք կիսում, ընդդիմության շարքերը համալրում եք նիկոլի նման «տռանսֆորմացվող», կեղծ, անսկզբունք, փողի, շահի մեռած, հետն էլ անուղեղներով, որոնք ձեր թիմի առաջնորդներին խայտառակում են ու վարկանիշը գցում։

Եթե իհարկե կա այդ վարկանիշը։

Դուք եք նիկոլի իշխանությունը երկարացնում։ Նա այ այդ մի բանը ճիշտ է ասում։ Հարցեր մի տվեք մեկին, ով ոչ մի սրբություն չունի, ստում ու աճպարարություն է անում։

Բոլորս գիտենք դա։

Հնարեք նրան պիտակավորելու, պարսավելու, սարկաստիկ վերաբերմունքի լոզունգներ ու ելույթներ, որ կհնչեցնեք ԱԺ-ի դահլիճում։ Առնվազն դա։

Հա, բայց հարցեր մի տվեք, եթե գիտեք, որ իր համար մեկ է, թե ինչ սուտ եք որսացել, որովհետև նա նորից ու նորից արդարանալու է, ձեզ էլ իբր երեսով տալու։

Իսկականից հերիք է իմբեցիլների դերի մեջ մնաք, մի քիչ խելացի եղեք, մտածված քայլեր արեք, թիմային աշխատեք, այդ թմից մեկին ընտրեք, թող ձեր հանրային ելույթները մշակի։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ