Մինչ ՌԴ-ն ՈՒկրաինայով էր զբաղված, Թուրքիան
- Սիրիայում ռուսների դեմ գործեց, թուրքամետ ուժերը կարողացան իշխանափոխություն անել՝ գահընկեց անելով ՌԴ-ի աջակցությունը վայելող ղեկավարին:
-Հարավային Կովկասում պատմական առավելագույն ազդեցության հասավ, ադրբեջանական բանակն ամբողջապես գտնվում է թուրքական ազդեցության տակ, այժմ փորձ է արվում տնտեսությունը ևս ամբողջությամբ վերահսկելու:
- Աբխազիայում, ՌԴ-ի քթի տակ, թուրքական աջակցությունը վայելող գործիչը կարող է իշխանություն վերցնել:
-Կիևի հետ առևտրի մեջ է մտել, որպեսզի ՈՒկրաինան ևս ամբողջությամբ վերցնի իր ազդեցության տակ։
Ակնհայտ է, որ բոլոր դեպքերում դեմ է գնացել ՌԴ անվտանգային շահերին, իսկ հիմա, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների շրջադարձային պայմաններում, անակնկալի է եկել, փորձում է ցույց տալ թե՛ ԱՄՆ-ին, թե՛ ՌԴ-ին, որ այս տարածաշրջանում կամ ընդհանրապես Եվրոպայում, Մերձավոր Արևելքում կարող են իր հետ հաշվի նստել միայն:
Եթե կարճ ասեմ, ապա Թուրքիան պատմականորեն հիմա ապրում է մի շրջան, երբ մանևրելու սահմանափակ հնարավորություն ունի:
Կարեն Հովհաննիսյան