Պարզվում է, իզուր է մեր զարմանքը, թե այսքան «քվուր ուտել», այսքան անեծքի արժանանալ չի լինի, մարդը չի դիմանա, իրեն «խարա- կիրի» կանի, կամրջից վայր կնետվի, կխելագարվի, ինֆարկտ կամ ինսուլտ կստանա, մի խոսքով, լավ վերջաբան չի ունենա, եթե նույնիսկ այդ «քֆուրներն ուտելուց», աեծքներին արժանանալուց առաջ մի փութ յուղ ու մեղր է կերել (մեր ժամանակներում յուղ ու մեղրի փոխարինիչն ահռելի գումարներն են) պրոֆիլակտիկայի համար կամ առանց այդ նպատակին հետամուտ լինելու: Դե, հա, մարդը չի դիմանա, բայց…
Ինքս դեմ եմ Ավինյանին հայհոյելուն կամ նզովելուն՝ անկախ նույնիսկ Երևանի փողոցներում երեկ տիրող խայտառակ և ահավոր վիճակից, բայց այն, ինչ երեկ լսեցի «Օպել»- ի վարորդներին վիրավորելու համար «համբալի տղա» «պատվավոր տիտղոսին» արժանացածի հասցեին, բավարար էր պատկերացնելու համար զայրույթի, ցասման և ատելության այն չափաբաժինը, որը հանրության գերակշիռ մեծամասնության շրջանում կուտակվել է Նիկոլի, նրա ոհմակի (չարախմբի) և անձամբ Երևանի քաղաքապետ Ավինյանի նկատմամբ, հատկապես, հանրային տրանսպորտի ուղեվարձերի բարձրացումից հետո:
Կարելի էր մտածել, թե շեֆը՝ Նիկոլը, ինչ- որ բան է արել Ավինյանին կամ չի արել, որը պետք է աներ, ինչ- որ բան պետք է տար, որը չի տվել, Ավինյանն էլ վերցրել ու, քաղաքապետարանի համապատասխանների հետ միասին, «Ազգային ժողով» կոչվածի հնարավոր արտահերթ ընտրություններից ու Նիկոլի սահմանադրության հնարավոր հանրաքվեից առաջ վատություն է արել նրան՝ ձյան առատ տեղումների, փողոցների ու մայթերի սառցակալման պայմաններում անտեր է թողել մայրաքաղաքը, Երևանի փողոցները, ոչ մաքրող տեխնիկա է դուրս եկել փողոցները մաքրելու, ոչ տեխնիկական աղ է ցանվել, ոչ բահ ու քլունգով զինված աշխատողներն են դուրս եկել… Անտեր է թողել՝ շատ լավ հասկանալով, որ այդ հայհոյանքները և անեծքները, նախևառաջ, Նիկոլին են ուղղվելու, հետո նոր միայն իրեն, որովհետև ինքը քաղաքապետի պաշտոնին հայտնվել է բացառապես Նիկոլի շնորհիվ:
Բայց ո՛չ… Վերոնշյալ ենթադրությունը սխալ կլինի, իսկ իրականությունն այն է, որ Ավինյանն, իր համապատասխան աշխատակիցների հետ միասին, պարզապես թքել է հանրային կարծիքի վրա, այն ամենի վրա, թե «Ազգային ժողով» կոչվածի հնարավոր արտահերթ ընտրություններից ու Նիկոլի սահմանադրության հնարավոր հանրաքվեից առաջ Նիկոլի, Նիկոլի ոհմակի և անձամբ իր մասին ինչ կմտածեն գրեթե բոլոր երևանցիները և մայրաքաղաք դրսից եկածները, բացառությամբ նիկոլազոմբիների, խիղճը կորցրած ՔՊ- ականների և նիկոլականների:
Իսկ գիտե՞ք, թե այդ աստիճան ցցուն կերպով ինչու է արհամարհել հանրային կարծիքը Նիկոլի, Նիկոլի արևմտյան տերերի և նիկոլենց համար խիստ վճռորոշ այս փուլից՝ «Ազգային ժողով» կոչվածի հնարավոր արտահերթ ընտրություններից ու Նիկոլի սահմանադրության հնարավոր հանրաքվեից առաջ… Որովհետև տիրապետում են ընտրակեղծիքների փորձված, հուսալի, արդյունավետ տեխնոլոգիային և ընտրությունների և հանրաքվեի իրենց ուզած արդյունքն իրենց գրպաններում արդեն դրված է: «Ազգային ժողով» կոչվածի նախորդած ընտրություններում արդեն արել, ընդդիմության թողտվությամբ մարսել են, հիմա մտածում են՝ առաջիկայում էլ նույնը կանեն: Ինքնին հասկանալի է, որ այս դեպքում հանրային կարծիքն արդեն զրոյի նշանակություն ունի:
Հասկանալի է նաև, որ Նիկոլի սահմանադրության հանրաքվեի արդյունքում այդ սահմանադրությանը հավանություն տալը նշանակում է ձայն տալ հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամուն՝ Նիկոլ հայադավին, նրա հակահայկական ու հայակործան քաղաքականությանը, նշանակում է ուրանալ Մասիսը, հայերիս մյուս սրբությունները, համաձայնել Արցախի Հանրապետությունը պետական դավաճանության արդյունքում Ադրբեջանին հանձնելուն ու չընդվզել դրա դեմ, համաձայնել Ալիևի և Էրդողանի հարճը լինելուն, Հայաստանի տարածքը տորթի պես մաս- մաս կտրելուն ու Նիկոլի և նրա ոհմակի կողմից Ալիևին, Ադրբեջանին նվիրելուն կամ, ինչն ավելի հավանական է, վաճառելուն, նշանակում է հավանություն տալ քրիստոնեության, Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռի դեմ Նիկոլի և նրա ոհմակի արշավին, սեռաշեղվածի հակաարժեհամակարգին, ինչը ցայտուն կերպով արտահայտված է նրա «Երկրի հակառակ կողմը» (իրականում՝ «Բարոյականության հակառակ կողմը») «գրքում», համաձայնել մայրաքաղաքի խայտառակ ղեկավարման հետևանքով ցրտին, սառցակալված մայթերով Երևանի կենտրոնից և այլ վայրերից ոտքով Նոր Նորքի զանգված հասնելուն (այս թվարկումը երկար կարելի է շարունակել):
Կարո՞ղ է հայն այդ ամենն անել, հավանություն տալ վերը շարադրվածին… Իհարկե՛ ոչ: Առնվազն մազոխիստ, ծայրաստիճան խելագար կամ նիկոլազոմբի պետք է լինել այդպես վարվելու՝ վերոնշյալին հավանություն տալու, համաձայնելու, մեր սրբությունները, արժեքներն ուրանալու համար: Մեր հասարակության, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն այդպիսին չէ, որքան էլ որոշ վիժվածքներ տարբեր հնարքներով փորձեն նրան համոզել հակառակը: Եվ Նիկոլը և իր ոհմակն էլ գերազանց գիտեն դա, հետևաբար եթե գնան արտահերթ ընտրությունների կամ (և) փորձեն իրենց անկասկած հակահայկական սահմանադրությունը հանրաքվեով սղացնել- անցկացնել, նշանակում է, վստահ են, որ ընտրությունների, հանրաքվեի արդյունքները կարողանալու են հուսալիորեն կեղծել ու կեղծելու են: Թե ինչ պետք է անել այդ դեպքում, կարծում եմ, բացատրության կարիք չունի, հասկանալի է յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր ողջախոհ անհատի:
Արթուր Հովհաննիսյան