Իշխանափոխություն են ուզում և ու՞մ միջոցով:
Ժողովրդի՞:
Ախր, այդ որտե՞ղ եք տեսել, որ ժողովրդի միջոցով հեղափոխություն արվի, իշխանափոխություն կատարվի:
Անգամ ցանցառամորուս, անգրագետ մոլլա Նասրեդինն էր
Հասկանում, որ ժողովուրդն անգամ իր էշի պոչը կտրելու որոշում չի կարող կայացնել :
Որովհետև ժողովուրդը սուբյեկտ չի, եղած-չեղածը
ռեսուրս է : Բաղկացած հասարակության տարբեր շերտերից, որոնցից յուրաքանչյուրն իր շահն ունի, շատ հաճախ միմյանց հակոտնյա:
Երեկ էլ Նիկոլն էր նույնը ասում, որ իրեն չեն բերել, այլ ժողովրդին են բերել:
Հասկացեք մի պարզ բան, արևի տակ գոյություն չի ունեցել, չունի և երբևէ չի կարող լինել ժողովրդի իշխանություն:
Իշխանությունը լինում է հասարակական մի, կամ առավելագույնը երկու խավի շահերի արտահայտիչը:
Իշխանափոխություն անելու ժամանակ, պարտավոր ես այդ հասարակական շերտի հետ աշխատանք տանել, պայմանվորվածության գալ:
Տալ խոստումներ և դրանց կատարման երաշխիքներ:
Իսկ Հայաստանում, ո՞ր հասարակական խավի, խմբի շահերն է արտահայտում ներկա իշխանությունը:
Բանկային համակարգի և օլիգարխիայի:
Կա՞ արդյոք մի ուսումնասիրություն, անգամ պարզ հաշվարկ, թե 2018 թվից այս կողմ ինչքա՞ն են աճել բանկային եկամուտները, ինչքանով են հարստացել օլիգարխները:
Արդյոք դժգոհություն ունե՞ն ՔՊ իշխանությունից:
Արդյոք բնակչության քանի՞ տոկոսն է գտնվում վարկային կախման մեջ:
Քանի՞ տոկոսի գործատուներն են օլիգարխները:
Չկա նման ուսումնասիրություն:
Անգամ մի փակ հարցում չի արվել, իմանալու բանկիրների ու օլիգարխների իրական վերաբերմունքը Արցախի կորստին:
Որպես հայ մարդ, իհարկե ափսոսում են, բայց որպես խոշոր գործարարներ ուրախ են, ախր ազատվել են իրենց շահույթների մի մասը «պարտադիր կամավորության» սկզբունքով մուծվելուց...
Չկա, բա իշխանափոխությու՞ն եք ուզում...
Իսկ նիկոլն աշխատում է, ինչ արժի միայն մինչև մեկ միլիոն ժամկետանց վարկերի ներումը, որը իրականություն կդարձնի նախընտրական պայքարի ժամանակ...
ՈՒ էլի նման որոշումներ, որոնք կապահովեն իր վերարտադրությունը:
Ժողովուրդ ռեսուրսին կտանեն ընտրատեղամասեր...
Իշխանափոխությունը շատ լուրջ գիտություն է, իր տեսությամբ ու պրակտիկ կազմակերպչական դրսևորումներով :
Թե չէ ՖԲ -ում ժողովուրդ անիծելով իշխանափոխություն չի լինում..
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ