«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մինչ Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամին վայրահաչում է նախկին նախագահների հասցեին, արտաքին թշնամին սահմանը տաք է պահում. 2

Մինչ Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամին վայրահաչում է նախկին նախագահների հասցեին, արտաքին թշնամին սահմանը տաք է պահում. 2
02.04.2025 | 09:43

Ու այսպես շատ պարզ հասկացնում՝ ցանկացած պահի պատրաստ է հարձակման

Սկիզբը՝ այստեղ

Որքան էլ այսօր ողջ հայության ուշադրության կենտրոնում լինեն Գյումրիի քաղաքապետի, ավագանու ընտրությունները, ինչը միանգամայն հասկանալի է, անժխտելի է ընտրությունների կարևորությունը ոչ միայն Գյումրիի, այլև ողջ Հայաստանի և հայության համար, մենք իրավունք չունենք աչքաթող անել սահմանային զարգացումները:

Մեջբերում Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի այսօր առավոտվա հաղորդագրությունից.

«Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Տուժածներ չկան»:

Ադրբեջանցիները Խնածախի տների վրա անցած գիշեր կրակել են առնվազն չորս անգամ, և կարելի է ասել՝ այս անգամ, ինչպես կարելի է համոզվել նախարարության կողմից հրապարակված ու հոդվածի ներքևում զետեղված լուսանկարները դիտելով, մեր բախտը հրաշքով բերել է:

Նախարարությունն անդրադարձել է նաև Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

Եվս մեկ մեջբերում նույն հաղորդագրությունից. «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան- Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։

Ինքնին հասկանալի է Ադրբեջանի ՊՆ հրապարակած վերոնշյալ, մեղմ ասած, ապատեղեկատվության նպատակը, այն է՝ այսօր արդարացում ունենալ, հիմնավորում ապահովել Խնածախ բնակավայրի գնդակոծման համար, ինչպես նաև հենք նախապատրաստել առաջիկայում հարմար պահի Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, պատերազմ սանձազերծելու համար:

Վերոնշյալ հայտարարությունն Ադրբեջանի ՊՆ- ի կողմից նմանաբնույթ ոչ առաջին հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու, այլ Ադրբեջանի կողմից վարվող և որոշակի նպատակներ ունեցող տեղեկատվական քաղաքականության կամ քարոզչական պատերազմի հարյուրավոր դրսևորումներից ընդամենը մեկը: Ահավասիկ մեր այս համոզմունքի հերթական ապացույցը՝ նախարարության այսօրվա, արդեն երեկոյան ժամը 20:50–ին հրապարակած հայտարարությունը .

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

Միաժամանակ հարկ է ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանը սահմանին վերջին շրջանում իրավիճակը հետևողականորեն սրում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հրաժարվելուն զուգահեռ։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի վերոնշյալ առաջարկությանը, ապա Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի կողմից դրա հիշատակումը միանգամայն արդարացի կերպով առաջացնում է հետևյալ հարցը՝ նախարարության և աշխատակազմի չինովնիկները մանկամիտնե՞ր են, անմեղսունակնե՞ր, մանկուրտնե՞ր, թե հայերիս են մանկուրտների տեղ դրել…

Ի՞նչ է՝ նրանց բոլորին պարզ չէ՞, որ Ադրբեջանը չի արձագանքելու… Քանի՞ անգամ պետք է մերժի կամ արհամարհի, որ Նիկոլի աշխատակազմին և Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածին դաս լինի… Ի՞նչ է՝ մոռացել են, թե Ապրիլյան քառօրյայից հետո միջազգային մակարդակով ինչ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչ պարտավորվեցին Ալիևը, Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն օբյեկտիվորեն արձանագրելու վերաբերյալ՝ սկսած համապատասխան վայրերում միջազգային դիտորդների տեղակայումից, մինչև տեխնիկական համապատասխան սարքերի տեղադրումը: Եվ կատարեցի՞ն իրենց այդ պարտավորությունը…

Ավելին. Նիկոլ հայադավն ինքն էլ Ալիևի հանցակիցը եղավ վերոնշյալ պայմանավորվածության չկատարման, վիժեցման գործում, քանի որ իշխանազավթումից հետո չպահանջեց դրա կատարումը և Ադրբեջանին հնարավորություն տվեց անպատիժ շարունակել հրադադարի ռեժիմի խախտումները՝ միշտ դրա խախտման մեղքը գցելով հայկական կողմի վրա:

Ի՞նչ է՝ Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածին պարզ չէ՞, որ ադրբեջանական կողմին ուղղված իր կոչը՝ «հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», արհամարհվելու է Ադրբեջանի ՊՆ- ի, ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ու մնալու է ձայն բարբառո անապատի…

Ի պատասխան սահմանին հնչած կրակոցները մեկնաբանելու խնդրանքին, Հայաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՝ «Մենք յուրաքանչյուր տեղեկատվություն տրամադրում ենք», «Մենք ոչինչ չենք թաքցնում միանշանակ»:

Ստում է Հայաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում Նիկոլ հայադավի շնորհիվ հայտնվածը, իսկ այս արձանագրման ապացույցն այստեղ՝ https://livenews.am/2025/342020/28/20/40/ :

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 17420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ