Թե բա՝ «ինչու՞ եք արտագաղթում, ախր, հայրենիք, հող, ջուր…» (զզվելի պաթոս):
Զավեշտ է, երբ սրա մասին խոսում են կոմֆորտի մեջ հայտնված, կոմֆորտի մեջ փռված, իրականությունից իսպառ կտրված, հայրենիքը վաճառող իշխանության հետ բարձր վարձատրությունով համաձայնության եկած կոլաբորանտները (ուղղակի զզվելի է):
Դե, սիրիահայերին, լիբանանահայերին, տեսանք, ինչպես պահեցիք հայրենիքում, բոլորը թողեցին-գնացին:
Հիմա Արցախը հանձնել են, արցախցիների հոգեկան ապրումների վրա գումարել են նյութական մինիմալ ապահովութան անհնարինությունը ու ստիպում են արտագաղթել, բայց նստել լոլոներ են կարդում:
Հ.Գ. Հայ ազգին կոչ անելու իրավունքը ևս պետք է վաստակել:
Գևորգ Կարապետյան