«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Հռչակագրից կտրվելը իրավական մանիպուլյացիա չէ, այլ՝ պետության ապամոնտաժում

Հռչակագրից կտրվելը իրավական մանիպուլյացիա չէ, այլ՝ պետության ապամոնտաժում
16.04.2025 | 15:00

Այսօր խորհրդարանում Նիկոլը հայտարարել է, թե «նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին». դա ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական մեսիջ է։ Եվ այդ մեսիջը ուղիղ հարված է Հայաստանի ինքնության հիմնասյուներին։

Շատերը չեն հասկանում, որ Անկախության հռչակագիրը պարզապես պատմական փաստաթուղթ չէ, ըստ էության, այն փաստաթուղթ է, որը իրավաքաղաքականորեն ձևակերպում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդ, որպես Սփյուռքի հետ համախմբված ազգային պետություն և որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։

Ասեմ ավելին՝ Հռչակագրից հրաժարվելը նշանակում է՝ հրաժարում հայկական պետության շարունակականությունից, հրաժարում ազգային արժեհամակարգից, և վերջապես՝ հրաժարում պատմական իրավունքից (Արցախ, Ցեղասպանության ճանաչում և այլն)։

Հռչակագրից կտրվելը դա իրավական մանիպուլյացիա չէ, այլ՝ պետության ապամոնտաժում։ Դա փորձ է՝ Սահմանադրության հիմքից հանել այն հղումը, որը մեր պետականության պատմական վկայագիրն է՝ ծննդականը: Այսպես ՀՀ-ն դառնում է օդից կախված մի «հիմնարկ»:

Իսկ երբ Նիկոլն ասում է, թե «որոշողը ժողովուրդն է», իրականում փորձում է իր վրա չվերցնել քաղաքական հանցանքի պատասխանատվությունը։ Բայց պետության հիմքը չի կարող տրվել այնպիսի «ժողովրդի» քվեարկության, որը ձևավորվել է պարտության, տեղեկատվական մանիպուլյացիայի և արժեքազրկման պայմաններում։ Ժողովուրդը չի կարող որոշել՝ հրաժարվե՞լ պատմական հիշողությունից, թե՞ ոչ։ Դա այն սահմանն է, որտեղ հանրաքվեի միջոցով (ժողովրդի ձեռամբ) կազմաքանդվում է պետությունը։

Հետևաբար, այստեղ հարցը ոչ թե իրավական է, այլ՝ գոյաբանական։ Որևէ մեկի ցանկությամբ հնարավոր չէ պետության սահմանադրական հենքը կտրել նրա հռչակագրից՝ առանց այդ պետությունը վերածելու հարթ տարածքի վրա գծված ժամանակավոր կառույցի։ Իսկ ՀՀ-ն ժամանակավոր կառույց չէ, և այդ փաստը չի կարող քվեարկությամբ չեղարկվել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 8469

Մեկնաբանություններ

������������������������������1622908597/1571081924">Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը