ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Պիտի հաղթեք

Պիտի հաղթեք
21.04.2025 | 00:00

Ես ձեզ հետ եմ: Իմ ներկայությունը իրական նշան է այն բանի, որ Ես ձեր մեղքերին թողություն եմ տվել: Ես կպահեմ ձեզ ոտքի վրա:

Կհաղթեք, անշուշտ: Մի’ վախեցեք փոփոխություններից: Դուք վախենալու պատճառ բոլորովին չունեք, քանի որ Ես` ձեր Տերը, բնավ չեմ փոխվում:

Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ես կանգնած եմ ձեր կողքին: Իմ Անփոփոխ ու Ամրապինդ լինելը փոխանցվում է նաև ձեզ այնքան ժամանակ, քանի կանգնած եք Ինձ մոտ: Իմ կողքին եղեք:

Ինչպես որ ճիշտ շնչառությունը բծախնդիր վարժությունից հետո ինքնաբերաբար սովորության է վերածվում. այդպես էլ` եթե դուք կանոնավորապես կիրարկեք Իմ Ներկայության վերադարձը, երբ անհանգստության ամենափոքր զգացումը անգամ խռովի ձեր կատարյալ հանգստությունը, այդժամ այսօրինակ առնչությունն էլ սովորություն կդառնա, և դուք այդպես կկարողանաք ապրել Իմ Ներկայության կատարյալ գիտակցության մեջ: Այդ ժամանակ է, որ կատարյալ անդորրը ու ներդաշնակությունը` ձեր բաժինը կդառնան:

Կյանքը կրթության մի դպրոց է: Իմացեք, որ ապագա գործի համար խոստումնալից աշակերտն է միայն` իր ուսուցչի կողմից առանձնացվում` ավելի դժվարին ու խիստ կարգապահության, կրթության և ուսուցման համար:

Դուք պահանջ ունեք չնմանվել այն հարյուրավորներին, այն հազարավորներին, ովքեր անտարբեր են Իմ նկատմամբ. կամենում եք լինել նրանց պես, ովքեր ամեն ժամ արտացոլում են Ինձ իրենց ասածների ու արածների մեջ և` անգամ իրենց լինելով: Նշանակում է, Իմ սիրելի զավակներ, այս ուսումնառությունը համարեք ոչ թե խիստ, այլ սրտագին պատասխանը ձեր խնդրածի:

Ձեզանից ոչ մեկի համար կյանքը այսուհետև չի կարող նույնը լինել: Քանի որ մի անգամ արդեն խմել եք Իմ տված գինուց, այսինքն` ճաշակել եք համը հավիտենական կյանքի, աշխարհը այլևս չի կարող հագեցնել ձեր ծարավը` հակառակ իր թափած բոլոր ջանքերի:

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ