«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Քաղաքականությունը չի սիրում զգացմունքներ

Քաղաքականությունը չի սիրում զգացմունքներ
27.04.2025 | 11:05

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որ մարտի 30-ից ապրիլի 2-ը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան, զարմանալիորեն, ի հեճուկս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի (որ բառացիորեն մի երկու ամիս առաջ Շվեյցարիայում Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ դրեց 1915-23 թթ․ Հայոց Ցեղասպանությունը), ցանկություն հայտնեց այցելել Ծիծեռնակաբերդ և խոնարհվել Օսմանյան Կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առաջ:

Դարձյալ զարմանալի փաստ, որ Շտայնմայերը, երբ Գերմանիայի դաշնության Արտաքին գործերի նախարարն էր և Բունդեսթագում դրված էր Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, նիստին ներկա չէին ոչ միայն երկրի առաջին դեմքերը՝ կանցլերը, փոխկանցլերը, այլև ԱԳ նախարար Ֆ-Վ․ Շտայնմայերը։ Նիստը պաշտոնպես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ։

Ըստ էության, պարոն Շտայնմայերը 2016 թվին դեմ է եղել Բունդեսթագի քննարկումներում «ցեղասպանություն» բառեզրն ամրագրելուն:

Դարձյալ զարմանալի․Ապրիլի 24-ին Գերմանիայի Դաշնության նախագահը մեկնելու էր Թուրքիա՝ նախագահ Էրդողանի հետ պաշտոնական հանդիպման: Արդյոք Շտայնմայերը հիշեցրե՞ց Թայիբ Էրդողանին, որ Օսմանյան Կայսրությունում պետության մշակած հատուկ ծրագրով իրականացվել է Հայերի ցեղասպանությունը, որին հետևել է նաև հույների և ասորիների ցեղասպանությունը:

Կասկածում եմ, քանի որ պետությունների միջև եղած քաղաքականությունը հիմնվում է նախ տնտեսական շահերի, ապա նաև ռազմական դաշինքի վրա:

Ես միշտ զարմացել եմ, թե գերմանացիներն ի դեմս իրենց պետության առաջնորդների, ի՞նչ ընդհանուր բան ունեն դարերով միայն բարբարոսական պատերազմներ, թալան և ավերածություններ կատարած թուրքական պետության հետ, որը մարդկային մի զանգված էր, որ իր ողջ գոյության ընթացքում համամարդկային ոչ մի արժեք չի ստեղծել:

Մինչդեռ գերմանացի ազգը համաշխարհային քաղաքակրթության սեղանին դրել է բազմաթիվ գանձեր:

Իրենք՝գերմանացիները, որպես շարքային քաղաքացիներ, գիտնականներ, հոգեբաններ, քաղաքագետներ, պատմաբաններ և առհասարակ մտավորականներ, երբևէ մտածե՞լ են այդ հարցի շուրջ: Չէ՞ որ հիշյալ պատմական փաստը նսեմացնում է արիական ծագում ունեցող այդ տաղանդաշատ ժողովրդին:

Ըստ էության, վերջին երկու համաշխարհային պատերազմներում նրանք դաշնակիցներ են եղել, բայց երկրորդի ժամանակ Թուրքիան չմասնակցեց ակտիվ ռազմական գործողություններին, այլ սպասեց, մինչ պարզ դարձավ պատերազմի ելքը:

Եվ պատերազմի վերջին ամսում Թուրքիան պատերազմ հայտարարեց Գերմանիային:

Եվ այդքանից հետո Գերմանիան Թուրքիային համարում է վստահելի դաշնակի՞ց:

ՈՒրեմն, ի՞նչ է, Գերմանիան վախենու՞մ է Թուրքիայից, նրա բարբարոսական գործողություններից:

Երրորդը չկա՞։

Կա՛․․․

Իսկ ո՞վ էր ձեզ ասում, որ Թուրքիային ընդունեք ՆԱՏՕ-ի անդամ, զինեք նրա բանակը հզոր զենքերով, բանակի անձնակազմի թիվը հասնի շուրջ 700 հազարի, մոտ 5 միլիոն թուրքերի էլ, երկքաղաքացիության իրավունքով, ընդունեք ձեր երկրում, որ իրականում դանդաղ գործողության ռումբ է:

Կարծես սթափվել է Եվրոպան և Թուրքիային չի ընդունում Եվրամիություն:

Բայց մինչ այդ, Եվրոպան և առհասարակ աշխարհի պետությունները պետք է չճանաչեն այդ պետությունը՝ որպես միջազգային սուբյեկտ․կհարցնեք՝ ինչո՞ւ:

Որովհետև այդ պետության բնակիչները թուրք չեն, պարզապես թրքախոս են:

Մի՞թե դա կարևոր է` կհարցնեն շատերը։

Այո՛, կարևոր է։

Օրինակ, միջազգային սուբյեկտ համարվող պետություններում, որտեղ տիտղոսակիր ազգը կազմում է մեծամասնություն,պաշտոնապես որպես պետական լեզու համարվում է մեծամասնություն կազմող տիտղոսակիր ազգի լեզուն:

Իսկ ընդունված պետական լեզուն պարտադիր է համարվում նաև ազգային փոքրամասնությունների համար , և նրանք սահմանադրորեն դառնում են, դիցուք, իսպանախոս, ռուսախոս, ֆրանսախոս, անգլախոս և այլն:

Կհարցնեք` բայց չէ՞ որ Թուրքիայում նույնպես բնակչության մեծամասնությունը թրքախոս է:

Այո՛, բայց նրանցից ոչ ոք թուրք չէ, անգամ տիտղոսակիր համարվող «թուրք» ազգը:

Կհարցնեք` ինչպե՞ս, թե թուրք չեն:

Շատ պարզ` աշխարհին է հայտնի , որ երբ թյուրք- սելջուկները Ալթայից, Միջին Ասիայի տափաստաններից արշավեցին քաղաքակրթության կենտրոն՝ Մեծ Հայք և Փոքր Ասիա, նրանք շեղաչք մոնղոլոիդ էին: Այսօր այդ պետության «տիտղոսակիր ազգը՝ թուրքը», եվրոպոիդ է:

Ինչո՞ւ, ինչպե՞ս։

Այստեղ առկա է միջազգային իրավունքի խախտում․

ա) Թուրքիա պետության աշխարհագրական տարածքը թյուրք-սելջուկների պատմական հայրենիքը չի եղել, այլ նրանք բռնությամբ և դաժանություններով բռնազավթել են այդ տարածքում և իրենց Հայրենիքում ապրող բնիկ ազգերին, և ապա բռնությամբ լեզվափոխ և հավատափոխ են արել նրանց, այդ թվում նաև հայերին․բռնազավթած ուրիշի հայրենիքի տարածքում զավթիչը իրավունք չունի պետություն ստեղծելու: Որպես գաղութ կարող է լինել․մինչև բնիկ ժողովրդի ազատագրական պայքարը և ազատվելը գաղութատիրությունից:

բ) Եթե որևէ աշխարհաքաղաքական տարածքում ապրում է իրավաբանորեն հաստատված տիտղոսակիր ազգ, իսկ այդ ազգը պետք է իր թվաքանակով գերազանցի այդտեղ ապրող բոլոր ազգերին ՝ միասին վերցրած, նա կարող է և իրավունք ունի ստեղծելու իր ազգային պետությունը:

Հիմա անդրադառնանք Թուրքիա պետության իրավական հիմքին․

այդ պետության մեջ չկա գոնե՝ 51+ տոկոս շեղաչք թյուրք, ինչն էլ գոնե «կապահովեր» նրա տիտղոսակիր ազգ լինելը, իսկ այս պարագայում չի կարող Թուրքիա անվանումով պետություն լինել, որովհետև չկա բնիկ տիտղոսակիր ազգը, առկա է բազմազգ բնակչությունը, ուրեմն թե այդ բազմազգ երկիրը պիտի հայտարարվեր գոնե դաշնային պետություն՝ առանց տիտղոսակիր ազգի անվանումի․իսկ եթե անգամ լիներ թյուրք –սելջուկների թիվը բավարար, միևնուն է, միջազգային օրենքով, չէր կարող թյուրքը համարվել պետականաստեղծ, տիտղոսակիր ազգ, քանի որ նա իր էթնիկ և պատմական տարածքում չէ:

Այդ դեպքում, ինչո՞ւ են աշխարհի պետությունները ճանաչել և ընդունել թուրքական պետությունը, դեռ ավելին՝ կայսրությունը:

Դարեր շարունակ թուրքական պետությունը , որ դաժան բռնությունների , պատերազմների և նվաճումների շորհիվ դարձավ կայսրություն, և մի քանի դար

թալանում , շահագործում և ոչնչացնում էր բնիկ ազգերին, որոնք ապրում էին հազարամյակներ իրենց Հայրենիքում, զանգվածաբար զրկվել են իրենց ազգային ինքնությունից, լեզվից, հավատքից․ իսկ ազգին բռնությամբ կամ սահմանադրորեն ինքնությունից զրկելը նույնպես ցեղասպանություն է համարվում:

Այստեղից հետևություն․

եթե Թուրքիա պետության բնակիչների մեծ մասը էթնիկ համարվում է թուրք, բայց մարդաբանորեն շեղաչք մոնղոլոիդ չէ, ինչպես ասիական թյուրքալեզու ազգերը՝ ուզբեկները, ույղուրները, ղազախները , թուրքմենները, յակուտները և մյուսները, իրական թուրքախոս բնիկ ազգերը, իսկ Թուրքիայում ապրող «թուրքերն» այդ պետության սահմաններում ապրող բնիկ ազգերն են, որ դարերով ցեղասպանության են ենթարկվել այդ պետության կողմից:

Այստեղից հետևություն․

Թուրքիա անվանումով պետություն չպետք է լինի, այդ պետության աշխարհաքաղաքական տարածքը պետք է բաժանել ըստ բնիկ ազգերի պատմական Հայրենիքի տարածքների, իսկ ոչ բնիկ ազգերը կապրեն որպես ազգային փոքրամասնություն իրենց բոլոր քաղաքացիական իրավունքներով և պարտականություններով:

Զարմանալի է նաև, որ Թուրքիայի նախագահը, իր իսկ խոստովանությամբ` ազգությամբ լազ լինելով, չի մտահոգվում, որ իր ազգը դարերով թուրքական պետության կողմից ենթարկվել է և շարունակում է ենթարկվել ցեղասպանության՝ զրկված լինելով ազգային ինքնությունից, ազգային լեզվով կրթվելու, ազգային լեզվով գրական ստեղծագործություններ գրելու և կարդալու հնարավորությունից և իրավունքից:

Հիմա անդրադառնանք Գերմանիայի նախագահ Ֆ-Վ․ Շտայնմայերի՝ հենց Ապրիլի 24-ին Թուրքիայում նախագահ Էրդողանի հետ հանդիպելու փաստին․

Ֆ-Վ․Շտայնմայերը հիշեցրե՞ց Էրդողանին, որը Ապրիլի 24-ին ցավակցել էր Թուրքիայում ապրող հայ համայնքին ծանր Ողբերգության առիթով, որ դա ոչ թե պարզապես ողբերգություն է, այլ հայերի հանդեպ թուրքական պետության իրականացրած Ցեղասպանություն և Հայրենազրկում:

Չեմ կարծում:

Այո՛, քաղաքականությունը չի սիրում զգացմունքներ:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 1602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ