Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասես` թիմերը պայքարի մեջ են մտել ապացուցելու, թե ով է ավելի ընդդիմադիր

Ասես` թիմերը պայքարի մեջ են մտել ապացուցելու, թե ով է ավելի ընդդիմադիր
20.05.2025 | 16:03

Անկեղծ, չեմ հասկանում 2-րդ և 3-րդ նախագահների փոխադարձ մեղադրանքների շքերթը, տպավորություն է, որ երկուսի թիմերը պայքարի մեջ են մտել ապացուցելու, թե ով է ավելի ընդդիմադիր:

Նախ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու չեն կարող այդ մարդիկ ունենալ տարբեր դիրքորոշումներ, և ամեն մեկը շարժվի իր օրակարգով:

Ո՞վ է խանգարում ՊՈՒ դաշինքին առաջադրել թեկնածու, նախաձեռնել իմպիչմենտ, որից հետո պարզ կդառնա` «Հայաստան» դաշինքը կմիանա, թե ոչ:

Ո՞վ էր խանգարում 2021-ին Սերժ Սարգսյանին դեմ արտահայտվել ընտրություններին և չմասնակցել, գեներացնել փողոցային պայքար և գնալ այդ ուղղությամբ:

Քոչարյանը պատկերացնում է, որ ընտրություններով է հնարավոր Նիկոլ Փաշինյանին փոխել, Սերժ Սարգսյանը, ասենք, փողոցով, է թող ամեն մեկն իր պատկերացրածով գնա, ի՞նչ իմաստ ունեն այս փոխադարձ «շանտաժները» կամ ո՞ւմ է 2025 թվականին հետաքրքրում, թե ով 2018-ին բերեց Նիկոլ Փաշինյանին:

Ի վերջո, ինչքան ժամանակն անցնում է, այնքան շատ ավելի կարևոր է դառնում ոչ միայն այն, թե Նիկոլ Փաշինյանին ով է տանելու, այլ նաև այն, թե տանելուց հետո ինչ է անելու, ոնց է պատկերացնում այս բարդագույն իրավիճակից երկրի դուրսբերումը:

Եթե տանողները պետք է սպասեն այնքան, որ ինչ կա հանձնելու, կորցնելու, սաղ անի, հետո տանեն, իրենք էլ փլատակների վրա գան ու սկսեն նորից մեղադրել միմյանց, որ այ, եթե 2025-ին «Հայաստան» դաշինքը թեկնածու առաջադրեր... այ եթե Սերժ Սարգսյանի թիմը օգներ խանգարելու փոխարեն ... այսքան շատ չէին լինի կորուստները:

Այդ ժամանակ էլ գալիս են, ի՞նչ անեն...

Իսկ եթե կա քաղաքական ուժ, որն իրոք ուզում է հիմա ստանձնել պատասխանատվություն, կանխել հետագա կորուստները, է թող սկսի պայքարել իր ունեցած ռեսուրսով, իր պատկերացրած ձևով, ո՞վ է խանգարում:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3990

Մեկնաբանություններ