Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Առաջին հայտարարությունը իշխանափոխությունից հետո

Առաջին հայտարարությունը իշխանափոխությունից հետո
11.06.2025 | 12:44

Ինձ ամենևին չի հետաքրքրում՝ Վեհափառը զավակ ունի՞, թե՞ ոչ։

Ինձ այլ բան է հետաքրքրում:

Եթե Արցախն ադրբեջանի մաս էր 1991թ․-ից և Նիկոլը դա ընդունում էր ու դրան զուգահեռ պատերազմի օրերին կոչ էր անում քուչա-քուչա հավաքվել ու գնալ կռիվ, ինչու՞ ԱԱԾ-ն չի ձերբակալում նրան։

Եթե Արարատ Միրզոյանը Սերժ Սարգսյանի օրոք ԱԱԾ գործակալ էր ու ժողովրդին խաբում էր, որ Սերժի դեմ է պայքարում, ինչու՞ ԱԱԾ-ն չի ձերբակալում նրան։

Եթե Արմեն Սարգսյանն ապօրինի նախագահ էր, ինչու՞ ԱԱԾ-ն չի ձերբակալում Նիկոլին ու Սերժին։

Սա է առանցքը ամեն ինչի։

Անկախ նրանից, ով կգա իշխանության, գործող վարչապետը ոչ լեգիտիմ է՝ նրա բոլոր որոշումները այդ թվում

(Արմեն Սարգսյանի Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը դրան հիմք)։

Սա պետք է լինի առաջին հայտարարությունը իշխանափոխությունից հետո։

Արա ԿԱՐԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ