Երբեմն պատերազմները կենսական են, որ լեգիտիմացնեն հակառակորդիդ հետ հարաբերությունների կարգավորման ներքին բարդույթներ հաղթահարելը, հատկապես՝ ներքին լսարանի առջև:
Ավանդույթային երկրներում դրանք է՛լ ավելի պահանջված են:
Նման իրավիճակը նաև կենսական է ներքին ռեժիմների փոփոխման ու բարեփոխման լեգիտիմ պահանջի ու քայլերի տեսանկյունից:
Իսկ այս պարագայում ամենից մեծ դիմադրությունը ցուցաբերելու են պահպանողական էլիտաները, որոնց պատերազմի ժամանակ կարող է շատ հանգիստ վերացնել հակառակորդը, և նրանք դառնան հերոս-նահատակներ:
Երբեմն այն, ինչ ուղիղ եթերով կամ ֆիզիկապես մենք տեսնում ենք, ականատես ենք լինում, ոչ մի կապ չունի իրականության հետ:
Երբեմն պատերազմը փակուղուց դուրս գալու, դրական հարաբերություններ հաստատելու հեռանկարի լուծման միակ բանալին է, և գրեթե բոլոր կողմերի համար է այն պահանջված:
Ալեն Ղևոնդյան