«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Յուրատեսակ մրցակցություն պետության և վերպետական կապիտալի միջև

Յուրատեսակ մրցակցություն պետության և վերպետական կապիտալի միջև
06.02.2025 | 16:01

Թրամփի իշխանության գալով՝ անկայուն ու գոյաբանական ռիսկերով լի աշխարհում հիմնական աշխարհաքաղաքական տենդենցը միջազգային հարաբերություններում դանդաղ, բայց հաստատուն կերպով դառնում է զուգամիտումը դեպի մի նոր երկբևեռ, հարաբերականորեն հավասարակշիռ, բայց դեռևս բազմաթիվ անհայտներով լի վիճակ։

Այստեղ շատ կարևոր է, որ Թրամփի գալով, բոլոր հզորները միակարծիք դարձան գերագույն վտանգից, այն է՝ գլոբալ բախումից խուսափելու հարցում և, բնականաբար, այդ ընթացքում ղեկավարվելով ամեն մեկն իր առավելագույն շահով ու մինիմալ կորուստներով։

Ըստ էության, դա մի նոր դարաշրջան է, երբ աշխարհի ճակատագիրը որոշում են ոչ թե մի բուռ գերհարուստ և տևականորեն ճոխ կյանքով ապրած ու դեֆորմացված հոգեբանությամբ մարդիկ, այլ նորմալ հոգեբանության տեր իրատես մարդիկ, որոնց հետաքրքրում է մյուսների, այսինքն, հասարակ մարդկանց, ճակատագիրը ևս, քանի որ վերջիններս են պետականությունների ուժային բազան։

Այս հարցում կա մի նրբություն, որը մանրամասնորեն պետք է հասկանալ մարդկության հետագա զարգացման ստրատեգիական գծի ընտրության ժամանակ։

Բանն այն է, որ զարգացած սոցիալական ու աշխարհաքաղաքական կյանքում հիմնական սկզբունքը, որով կառավարվում է մարդկային հասարակությունը, դա մրցակցային պայքարում առավելագույն ազդեցիկության սկզբունքն է, որի զենքերն էլ մարդկանց վրա իշխելու տարբեր ձևերն են, իսկ դրանց իրականացման միջոցները՝ ուժն ու փող-կապիտալը։

Հասարակության մեջ մասնավոր սեփականության և մարդկանց իրավունքի բնական աճի հետ միասին աճում է նաև մասնավոր կապիտալի դերը պետության կյանքում՝ առաջացնելով կապիտալի տերերի մի հզորացող շերտ։

Վերջինս էլ, մասնավոր սեփականության ու մարդկանց իրավունքի բացարձակացման պայմաններում, դառնում է պետական շահի հետ չհամընկնող շահեր ունեցող և ինքնուրույն քաղաքականություն վարող ուժ, որի հարստության ու կապիտալի գեներացման բազան տեղափոխվում է դեպի էժան աշխատուժով երկրներ։

Այս հանգամանքը ստեղծում է յուրատեսակ մրցակցություն պետության և վերպետական կապիտալի միջև, որի հետաքրքրությունները ավելի ու ավելի են կապվում պետական սահմաններից դուրս հնարավորությունների հետ։ Մի բան, որի իրականացումը, առանց պետական ուժային աջակցության, հնարավոր չէ, և որն էլ դառնում է պետության ուժերի ու միջոցների փոշիացման պատճառ ամբողջ աշխարհով մեկ. այստեղից է գալիս Թրամփի՝ «Ամեն ինչ Ամերիկայի համար» կոչը։

Այստեղից է գալիս նաև Իլոն Մասկի կողմից ղեկավարվող մարմնի անհրաժեշտությունը, որի նպատակն է բարձրացնել պետական մակարդակի գործունեության էֆեկտիվությունը՝ առաջին հերթին կրճատելով երկրի սահմաններից դուրս կատարվող չարդարացված ծախսերը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3178

Մեկնաբանություններ