Մեր վիճակի բարդությունը և մարդկանց անհաղորդ լինելու հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում շարունակաբար օտար ուժերի քարոզչություն է իրականացվում:
Մարդկանց, նույնիսկ համալսարանական կրթությամբ, թվացյալ մտածել իմացող մարդկանց գերակշիռ մասի ուղեղը լվացված է: Եվ այդ ուղեղի լվացումը շարունակվում է մինչ օրս: Զրո էմոցիայով և սառը գլխով եմ սա ասում:
Օրինակ, այդ մարդիկ այնքան գիտակցություն չունեն, որ չեն հասկանում, որ կեղծ քրեական գործերով կասկածանքները, այդ թվում՝ ինձ վրա, ուղղված են տվյալ անձանց հանրային բարի համբավի արատավորմանը: Քանզի մարդիկ առաջնորդվում են հավատալու մեխանիզմով, և մտածում են հետևյալ կերպ՝ ուրեմն մի բան արել է, որ ձերբակալում են կամ կասկածում են, հո անիմաստ չէ՞, առանց կրակ ծուխ չկա:
Եվ, օրինակ, այս նույն մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչպես են մասնակիցը դառնում օտար ուժերի քարոզչությանը Հայաստանում: Օրինակ, այս թվացյալ գրագետ մարդիկ և մեր հանրության գերակշիռ մասը չի կարողանում ընկալել, որ «Ազատաություն» ռադիոկայանը անկախ մեդիա չէ, դա օտար պետության շահեր սպասարկող և քարուզչություն տանող մեդիա է, այնպես, ինչպես «Սպուտնիկը»:
Բայց, չգիտես ինչու, օքեյ է «Ազատություն» լսելն ու վստահելը, բայց օքեյ չէ «Սպուտնիկ» լսելն ու վստահելը:
Այնինչ, երկուսն էլ ունեն կոնկրետ օտարերկրյա ֆինասավորողներ և շահերի կենտրոններ, մեկը՝ ամերիկյան, մյուսը՝ ռուսական:
Մեր հիմնականը պիտի լիներ Հանրային հեռուստաընկերությունը, սակայն սա էլ զավթվել է ոչ հայկական շահեր սպասարկող ռեժիմի կողմից: Եվ հետևաբար, հայկական շահեր սպասարկող հանրային գործիչներս մնացել ենք ոչ մեծ լսարաններ ունցող յութուբյան մեդիաների հույսին:
Հովհաննես Ավետիսյան