«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Աշխարհի ճակատագիրը տառացիորեն որոշում են երկու անձ՝ Թրամփը և Պուտինը

Աշխարհի ճակատագիրը տառացիորեն որոշում են երկու անձ՝ Թրամփը և Պուտինը
20.03.2025 | 10:25

Աշխարհաքաղաքական բնույթի մեծ հակամարտությունների ու պատերազմների և դրանց հետ կապված անորոշությունների ու գոյաբանական ռիսկերի պայմաններում գլոբալ ուժերի դասավորության մեջ շրջադարձային այնպիսի փոփոխությունը, ինչպիսին է, ասենք, Թրամփի նոր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, դնում է բազմաթիվ նոր խնդիրներ և բացում նոր հեռանկարներ։

Միաժամանակ, նման կտրուկ փոփոխությունները հնարավորություն են տալիս բոլորովին նոր տեսանկյունից դիտարկել անցյալ, ներկա և հնարավոր ապագա կրիտիկական բնույթի իրադարձությունները։

Մասնավորապես, ԽՍՀՄ-ի փլուզումից սկսած, Արևմուտքի կողմից կառավարվող համաշխարհային ուժային դինամիկան կարող է բացատրվել բարձրացող նոր աշխարհաքաղաքական ուժերին, մինչև դրանց շատ հզորանալը, ժամանակին ու կանխարգելիչ դիմակայելու տրամաբանությամբ, ներառյալ ՆԱՏՕ-ի սիստեմատիկ տեղաշարժը դեպի Ռուսաստանի սահմանները։

Մի հանգամանք, որն էլ անխուսափելիորեն բերեց ուկրաինական պրոքսի պատերազմին, քանի որ ՆԱՏՕ-ի անմիջական հարևանությունը Ռուսաստանը համարում է իր համար գոյաբանական վտանգ ու բազմաչափ ռիսկերի աղբյուր։

Այդ պրոքսի պատերազմը սկսելու ժամանակ էլ տիրող ընդհանուր կարծիքն այն էր, որ Ռուսաստանը, թույլ լինելով հանդերձ, չի կարողանալու դիմանալ ճնշմանը և արագ կպարտվի՝ դրանով հանդերձ էլ կհեշտանա ապագա անխուսափելի բախումը արագ հզորացող Չինաստանի հետ։

Նման մտայնությունը տիրող էր, բացառությամբ սակավաթիվ սթափ կարծիքների, ըստ որոնց, Ռուսաստանի թույլ լինելու մասին կարծիքը թյուրիմացությունների վրա հիմնված և ցանկալի մտածողության (wishful thinking, выдавать желаемое за действительное) արդյունք է։

Սթափ մտածողների կարծիքն էլ հիմնված էր իրական պատմական փաստերի վրա՝ սկսած Ռուսաստանի Հյուսիսային պատերազմից և Պոլտավայի ճակատամարտից Կառլ XII-ի հետ (1709), պատերազմները Նապոլեոնի և Հիտլերի հետ, որոնք բոլորը հիմնված էին Ռուսաստանի թուլության մասին չհիմնավորված կարծիքի վրա։

Դրանից բացի, կա նաև Տյուտչևի կողմից հստակորեն շեշտված հանգամանքը՝

Умом Россию не понять,

Аршином общим не измерить:

У ней особенная стать-

В Россию можно только верить.

Եվ այսպես, ճիշտ դուրս եկան սակավաթիվ սթափ մտածողները, և ինչպես Ստալինի «թույլ» ՍՍՀՄ-ը երկրորդ աշխարհամարտից դուրս եկավ որպես գերտերություն, նույն ձևով էլ բոլորի կողմից թույլ համարված Պուտինի Ռուսաստանը ուկրաինական պրոքսի պատերազմից դուրս է գալիս գերտերության կարգավիճակով։

Այս պայմաններում Թրամփն իր սթափ մոտեցումներով տառացիորեն փոխում է պատմության ընթացքը, որին ճիշտ ուղղություն տալու համար պետք են կոնտակտներ գերտերությունների միջև, որոնց նպատակն է տնտղել և ճշտել բազմաթիվ հարցեր՝ առաջընթացի համար ադեկվատ պլատֆորմ ձևավորելու նպատակով։

Հենց այդպիսին էր մարտի 18-ի Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի նպատակը, որի լոկալ նպատակը իրար նախապես անիրագործելի պահանջներ ներկայացնելով՝ տնտղելն էր դիմացինի հնարավորություններն ու պոտենցիալը՝ հետագայի քայլերը իրատեսորեն ճշտելու համար։

Այս իմաստով խիստ հատկանշական է այն հանգամանքը որ աշխարհի ճակատագիրը տառացիորեն որոշում են երկու անձ՝ Թրամփը և Պուտինը, ճիշտ այնպես, ինչպես 1945-ին դա անում էին Ռուզվելտն ու Ստալինը, իսկ Չերչիլը դրան մասնակցում էր պատմական իներցիայով։

Եվ, նորից ու նորից, գնահատենք զարմանքի ու հիացմունքի արժանի ռուսական պետականության վերելքը 1917-22-ից մինչև 1945 և նույնը՝ 2000-ից մինչև 2025։

Սա մի հանգամանք է, որը կստիպի խելքը լրիվ չկորցրած թույլերին մեկ անգամ ևս ճշտել իրենց տեղը արևի տակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3660

Մեկնաբանություններ