Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայաստանում նոր քաղաքական նախագծի պահանջը հրատապ է դարձել

Հայաստանում նոր քաղաքական նախագծի պահանջը հրատապ է դարձել
23.09.2024 | 11:02

Ամբողջ աշխարհում սկսվել է «Ոչ նախկին, ոչ ներկա» շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում՝Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն իր Ռեֆորմների կուսակցությամբ և մեծ քայլերով, անսպասելի հաջողություններ է գրանցում։ Համակարգային կուսակցությունները՝ Լեյբորիստները և Թորինը, գլորվում են անդունդ։

Գերմանիայում «»ոչ նախկիները, ոչ ներկաները «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է, որը պայքարում է Գերմանիայի սուվերենության աստիճանը բարձրացնելու և ազգային քաղաքականություն վարելու համար։

Ֆրանսիայում նույնպես ավանդական կուսակցությունները վարկաբեկվում են, ու նոր այլընտրանքի պահանջն օդում թևածում է, որին հավակնում է Լը Պենի կուսակցությունը։

ԱՄՆ-ում նույնպես առաջացել է քաղաքական կամ, ավելի ճիշտ, քաղաքակրթական ճգնաժամ, և Նորի պահանջը նույնպես հրատապ է։

Ցուցակը կարելի է շարունակել։

Այս ամենը ցույց է տալիս, որ աշխարհը փոփոխությունների անհրաժեշտության առջև է կանգնել, ինչ-որ լուրջ գործընթացներ են գնում, նոր աշխարհ է սկսում ծնվել, ինչպես 18-19-րդ դարերի Եվրոպայում։

Գանք մեր սարերը։ Նույնը Հայաստանում է կատարվում, գործող իշխանությունը, որը ժամանակին Ուկրաինայում ու Վրաստանում կատարված մայդանների արդյունքում ձևավորված իշխանությունների ժամանակավրեպ կլոնն է, գաղափարապես տապալված է, իսկ նրա այսօրվա համակարգային ընդդիմությունը մինչ այդ էր տապալված ու սպառված։

Հայաստանում հակահամակարգային, բայց ապառաժների խորքերից լսվող պատմության դղրդոցների ձայնն ընկալող ու գիտակցող նոր քաղաքական նախագծի պահանջը հրատապ է դարձել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ