Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Մենք իրավունք չունեինք այսքան խորքային անվստահություն գեներացնել միմյանց հանդեպ

Մենք իրավունք չունեինք այսքան խորքային անվստահություն գեներացնել միմյանց հանդեպ
30.10.2024 | 10:43

Համբավն ու հեղինակությունը հեշտացնում են մարդու գործը, դրանց շնորհիվ մարդը շատ ավելի արագ է կարողանում հասնել սահմանված նպատակներին, անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքակազմ ձեռք բերել:

Սրա հակառակ կողմը՝ անվստահելիությունն ու վատ համբավը, բարդացնում են մարդու գործը, երկարացնում են գործընթացները, ավելի շատ ջանքեր և ժամանակ է պահանջվում սահմանված նպատակին հասնելու համար, ավելի մեծ ռեսուրսներ:

Նույնը տեղի է ունենում հանրության և պետության կյանքում: Վստահելի և հեղինակավոր ղեկավարներն ավելի հեշտ են կարողանում լուծել խնդիրները, արագ հասնել նպատակներին:

Անվստահելի ղեկավարները, որպես կանոն, ձախողվում են:

Հանրային կյանքում. միաբանված և միմյանց վստահող մարդիկ ուժ են դառնում և արագ հասնում են սահմանված նպատակներին, որակապես բարելավում են համայնքի կյանքը: Կազմակերպությունների համար նման թիմերը ոսկու աղբյուր են դառնում:

Պառակտված և իրար չվստահող հանրության կյանքում մեծանում են արտաքին և ներքին վտանգները, միմյանց չվստահող անդամներ ունեցող թիմերը դառնում են կազմակերպության ձախողման պատճառ:

Ի՞նչն է այս երկու երևույթներն այդքան կարևոր դարձնում մարդկանց կյանքում:

Ժամանակը՝ որոշումներ կայացնելու արագությունը: Երբ կա վստահություն, փոխադարձ վստահություն, ցանկացած որոշում քեզնից ավելի քիչ ժամանակ է խլում, ցանկացած նպատակ ավելի հեշտ է տրվում: Երբ չկա վստահություն, դու ստիպված ես ավելի շատ ժամանակ և ջանքեր ներդնել ցանկացած որոշում կայացնելու վրա, ինչի արդյունքում, միևնույն է, չես հավատում, որ նպատակդ կիրագործվի:

Մեր իրավիճակում, երբ թշնամիները մեզ շրջապատել են թե՛ ներսից, թե՛ դրսից, մենք պարզապես իրավունք չունեինք այսչափ հեռանալ միմյանցից և այսքան խորքային անվստահություն գեներացնել միմյանց հանդեպ: Բայց մենք արեցինք դա՝ ոմանց ազդեցությամբ, թե՝ ինքնակամ, կարևոր չէ: Մեր երևելի և երևակայելի առաջնորդներից և ո՛չ մեկը չփայփայեց իր հեղինակությունը, չմիաբանեց գոնե իր կողմնակիցներին, իսկ ժողովուրդը ծվեն-ծվեն եղավ ու որպես գործոն վերացավ սեփական պետության կյանքից:

Սա՞ էիք ուզում: Վստահ եմ, որ ոչ: Ուրեմն մտածեք ամեն անգամ, երբ դաշտ եք նետում հերթական սուտը՝ նախորդի հետևանքները վերացնելու փոխարեն:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ