Քաղաքականությունը փիլիսոփայություն է. պայքարի, շահերի բախման և համադրման, պատերազմների, դեպի քեզ եկող սպառնալիքները կանխելու և հակառակորդի համար սպառնալիքներ ստեղծելու փիլիսոփայություն:
Քաղաքականությունը վայրի աշխարհում՝ օրենքները քաղաքակիրթ ձևով ձևակերպելու և կանխարգելման մեթոդով ապրելու փիլիսոփայությունն է:
Քաղաքականությունը նաև սառը հաշվարկ է, որը պահանջում է ոչ միայն լուծումներ, այլև ռացիոնալ լուծումներ, հատկացված ժամանակից ավելի արագ գտնված լուծումներ:
ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվել են այս ամենի հետ կապ չունեցող մարդիկ:
Հայ հանրությանը մշտապես մատուցվել են փիարից ծնված դատարկամիտներ, որոնց գերնպատակն է եղել, պետական ապարատին հասնելով, նյութական գերշահույթ ստանալը: Ուսումնասիրելով նրանց խոսքը և գործը՝ եզրահանգումը մեկն է. այս մարդիկ միջակից էլ ցածր գիտակցության կրող են եղել՝ պահանջվածից ցածր գիտելիքների բազայով:
Ուզեք թե չուզեք, երկրում քաղաքական մշակույթ պիտի փոխվի: Ուզեք թե չուզեք, գործող համակարգը պետք է քանդվի, և սրա համար անհրաժեշտ է, որ վերը մեջբերվածը գիտակցող ցանկացած գործիչ անկաշկանդ խոսի սրա մասին՝ կանգ չառնելով ոչ ոքի անձի կամ պատրանքային համբավի առաջ:
Երբ ամբողջն է վտանգված, անթույլատրելի է սևեռվել մասնակին փրկելու վրա: Ծառն ընկավ՝ ճյուղերը չեն ապրելու:
Քանդել համակարգն ավելի արագ, քան այն կքանդի պետությունը:
Էլիզա Առաքելյան