ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Անորոշությունները մեծ են, հնարավոր աշխարհաքաղաքական լուծումների տանող սցենարները՝ բազմաթիվ

Անորոշությունները մեծ են, հնարավոր աշխարհաքաղաքական լուծումների տանող սցենարները՝ բազմաթիվ
16.02.2025 | 07:39

«Թիթեռնիկի էֆեկտը» լավ հայտնի է սիստեմների տեսության և ոչ գծային դինամիկայի մասնագետներին, երբ անհավասարակշռության մեծ պաշար ունեցող իրավիճակում թիթեռի թևերի թափահարումը բավական է ավելի զորեղ պրոցեսների մեկը մյուսին գրգռելու համար՝ ընդհուպ մինչև ցունամի առաջացնելը:

Այստեղ թիթեռնիկի թևերի թափահարումը բանալի է դառնում ավելի մեծ պոտենցիալով հզոր ուժերին գործողության մեջ դնելու համար:

Նման օրինակ է նաև երկրակեղևի որևէ գերլարված կետում ուղղված պայթյունը, որը կարող է ճանապարհ բացել գերհզոր երկրաշարժի համար:

Իր էությամբ նման երևույթ էր նաև օրերս ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հեռախոսազանգը Պուտինին, որը բազմաթիվ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական թաքնված պոտենցիալներ կարող է ասպարեզ հանել:

Այսինքն, այդ մեկուկես ժամանոց հեռախոսազրույցը աշխարհը վերափոխելու շատ մեծ գումարային պոտենցիալ ունի, որն այն իրականություն դարձնելու ճանապարհին մի բազմաչափ բիֆուրացիոն կետ է, որն էլ, իր հերթին, կծնի իրադարձությունների զարգացման բազմաթիվ նոր սցենարներ ու որակապես նոր լուծումներ:

Ի թիվս այլ սցենարների, Թրամփը, իր փոխնախագահ Վենսի և պաշտպանության նախարար Հեգսեթի հետ, արտակարգ բնույթի հայտարարություններ անելով, հիմք են ստեղծում ապագա դիվանագիտական ջանքերի ու բանակցությունների համար և, գլոբալ առումով՝ մեծ առևտրի համար:

Մասնավորապես, հիմնովին փոխելով վերաբերմունքը ուկրաինական պատերազմի նկատմամբ և, ըստ էության, նաև Եվրամիության նկատմամբ, վերջինիս մղում են դեպի ավելի մեծ աշխարհաքաղաքական և տնտեսական բնույթի անորոշություններ:

Այս ֆոնին խիստ հատկանշական էր Նարենդրա Մոդիի երեկվա հանդիպումը Թրամփի հետ Սպիտակ տանը:

Պարզ է նաև, որ միջազգային քաղաքականության մեջ նման պարադիգմային փոփոխության հիմքում ամերիկա-չինական պոտենցիալ բազմաչափ կոնֆլիկտն է:

Անորոշությունները մեծ են, դեպի հնարավոր աշխարհաքաղաքական լուծումներ տանող սցենարները՝ բազմաթիվ, և պետք է հասկանալ, որ դրանք պետք է լինեն կողմերի իրական ուժերի փոխզիջումների արդյունք, իսկ այդ ընթացքում աշխարհաքաղաքական պայքարի տրամաբանությունից դուրս պատահական իրադարությունները որևէ նշանակություն ունենալ չեն կարող:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3685

Մեկնաբանություններ